Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Բաղրամ Շահնազարյանը, Տավուշի մարզ Իջևան համայնք Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող 0.09հա մակերեսով հողամասին հասցեավորում տալու խնդրանքով / ծածկագիր 11-009-0116-0001/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.09հա մակերեսով հողամասին / ծածկագիր 11-009-0116-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղ, 18-րդ փողոց, 5-րդ փակուղի, թիվ 3 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: