Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 549․8քմ մակերեսով հողամասի վրա 2015թ. քաղաքացի Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 79․95 քմ արտաքին մակերեսով բնակելի տուն և 52․8քմ մակերեսով անասնաշենք, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 113․87քմ, որից 68․80քմ մակերեսով բնակելի տուն և 45․07քմ մակերեսով անասնաշենք /ծածկագիր 11-001-0234-0001/, որը հաշվառվել է 29․12.2023թ., ծածկագիրն է 2023ej3lb2: Համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառոցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0234-0001/: Բնակելի տան շինության զբաղեցրած 549․8քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 79․95 քմ արտաքին մակերեսով բնակելի տան և 52․8քմ մակերեսով անասնաշենքի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Երևանյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 549․8քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանի կողմից ինքնակամ կառուցված 79․95 քմ արտաքին մակերեսով բնակելի տան և 52․8քմ մակերեսով անասնաշենի շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0234-0001/:
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 549․8 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 79․95 քմ արտաքին մակերեսով բնակելի տան և 52․8քմ մակերեսով անասնաշենքի շինությունը, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 113․87քմ, որից 68․80քմ մակերեսով բնակելի տուն և 45․07քմ մակերեսով անասնաշենք /ծածկագիր 11-001-0234-0001/:
3.Իջևան քաղաքի, Երևանյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 549․8քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 79․95 քմ արտաքին մակերեսով բնակելի տան և 52․8քմ մակերեսով անասնաշենքի շինությանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, 8-րդ նրբանցք թիվ 40/1 բնակելի տուն:
4. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, 8-րդ նրբանցք թիվ 40/1 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում, առաջարկել քաղաքացի Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 549․8քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 2887,5 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 1587548 /մեկ միլիոն հինգ հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, 79․95քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան շինությունը՝ 1քմ 5019 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 401269 /չորս հարյուր մեկ հազար երկու հարյուր վաթսունինն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, 52․8քմ ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը՝ 1քմ 3346 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 176669 /մեկ հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր վաթսունինն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: