Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 514
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2022 թվականի N 514

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 13/83 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 21,58 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԺԵՆՅԱ ՍԵՐՈԺԻ ՙՄԱԼԱՔՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 21,58ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի  Անկախության փողոց, թիվ 13/83  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21,58քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Ժենյա Սերոժի Մալաքյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 21,58քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 19,8քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ22032022-11-0021/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 21,58քմ  արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը, իր զբաղեցրած  21,58քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Ժենյա Սերոժի Մալաքյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած  21,58քմ  մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 21,58քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Ժենյա Սերոժի Մալաքյանին /28.02.2022թ. մուտքի դիմում թիվ471/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի  Անկախության փողոց, թիվ 13/83   հասցեում գտնվող  21,58քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 6834,3 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 147485 /մեկ հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր ութանասունհինգ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  21,58քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  2316 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 49980 /քառասունինը հազար ինը հարյուր ութանասուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner