Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 73/84 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24․8 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Գրիգոր Սլավիկի Պողոսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 24․8 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 23․1քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ22062023-11-0034/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 24․8 քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 24․8 քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Գրիգոր Սլավիկի Պողոսյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 24․8 քմ մակերեսով հողամասը և 24․8 քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Գրիգոր Սլավիկի Պողոսյանին /02.02.2023թ. մուտքի դիմում թիվ333/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 73/84 հասցեում գտնվող 24.8քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 110157/հարյուր տաս հազար հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 24.8քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 48832/քառասունութ հազար ութ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: