ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի /կենտրոնական մասի վերակառուցման, և նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտևորման /մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ/ նախագծման առաջադրանքի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 16.01.2025թ.-ին տրվել է թիվ1 դրական եզրակացություն /կցվում է նախագիծը/:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 կետի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի /կենտրոնական մասի վերակառուցման, և նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտևորման /մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ/ նախագծման առաջադրանքին: |