Իջևանի համայնքի ղեկավարին է դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տավուշի ԳԳՄ-ի տնօրենությունը /թիվ0812, 12.03.2025թ./, գազակարգավորիչ կայան կառուցելու նպատակով հողամաս տրամադրելու խնդրանքով:
Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 30.05.2025թ. թիվ 6 նիստի թիվ 80 որոշումը, ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 47 հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ95/1 հասցեում գտնվող 0.0024հա մակերեսով, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասն /վկայական թիվ 07032025-11-0034/ անհատույց, անորոշ ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրել«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
2.«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց, անորոշ ժամկետով օգտագործման իրավունքի պայմանագիր:
3.Անշարժ գույքի անհատույց, անորոշ ժամկետով օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: