Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



02 նոյեմբերի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՄԱՅԻՍԻ 28-Ի ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 32․9 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ԱԶԱՏ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 32․9 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32․9 քմ մակերեսով հողամասի վրա 1995թ.  քաղաքացի Ազատ Վոլոդյայի Իսկանդարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 32․9 քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակի շինություն,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 29․7 քմ /ծածկագիր 11-001-0117-0001/, որը հաշվառվել է 21.12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 20232ep4qe: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասից 5․7 քմ մակերեսով հողամասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001/:  Ավտոտնակի շինության զբաղեցրած 32․9 քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 32․9 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Մայիսի 28-ի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 32․9 քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Ազատ Վոլոդյայի Իսկանդարյանի կողմից ինքնակամ կառուցված 32․9 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0117-0001/ 

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32․9 քմ մակերեսով հողամասի վրա  քաղաքացի Ազատ Վոլոդյայի Իսկանդարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 32․9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի  ներքին մակերեսը կազմում է 29․7 քմ  /ծածկագիր 11-001-0117-0001/: 

3.Իջևան քաղաքի, Մայիսի 28-ի փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32․9 քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Ազատ Վոլոդյայի Իսկանդարյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 32․9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մայիսի 28-ի փողոց, թիվ41/10: 

4.Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մայիսի 28-ի փողոց, թիվ41/10 հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 5․7 քմ մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին: 

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մայիսի 28-ի փողոց, թիվ41/10 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում, առաջարկել  քաղաքացի Ազատ Վոլոդյայի Իսկանդարյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  32․9 քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441.8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  146135 /մեկ հարյուր քառասունվեց հազար հարյուր երեսունհինգ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 32․9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  64780 /վաթսունչորս հազար յոթ հարյուր ութսուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով: 

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner