Այսօր: Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 518
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2022 թվականի N 518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թվականի օգոստոսի 18-ի  «Վտանգավոր տարածքներից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին» թիվ 1180-Ն որոշման, արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ նախապես բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանավորման, նախապատրաստման և անցկացման ապահովման նպատակով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի բնակչության տարահանման հանձնաժողով` (այսուհետև Հանձնաժողով) համաձայն հավելված 1-ի:

2. Հանձնաժողովի կազմում ստեղծել աշխատանքային խմբեր` համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել Հանձնաժողովի կանոնադրությունը համաձայն հավելված 3-ի:

4. Հանձնարարել Հանձնաժողովին`

1) Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչության հետ համատեղ կազմել ,,Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքային համայնքում վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման,, պլանը և ներկայացնել հաստատման.

2) Մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ը կազմել Հանձնաժողովի հաջորդ տարվա աշխատանքային պլանը.

5. Առաջարկել համայնքի տարածքում գործող՝ անկախ կազմակերպական-իրավական ձևերից, կազմակերպությունների ղեկավարներին՝

1) Ստեղծել՝

ա. Համայնքային տարահանման-ընդունման 2 հավաքակայաններ /հավելված 4/.

բ. Ժամանակավոր տեղակայման 11 կետեր.

գ. երկարատև բնակության համար նախատեսել համայնքի բնակիչների տները.

2) Որոշել տարահանման հավաքակայանների տեղակայման վայրերը և աշխատանքային խմբերի կազմերը, մշակել տարահանման-ընդունման հավաքակայանների կանոնադրությունները, ղեկավարման մարմինների պարտականությունները և դրանց վերաբերյալ եռամսյա ժամկետում ընդունել համապատասխան որոշում:

6. Սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ` Արգիշտի Ամիրխանյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
(0263)42138
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner