Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Աբովյան փողոցում առանձնացվել է 0.00147հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0119-0001/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.00147հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով և որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում առանձնացնել բնակավայրերի նպատակային, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 0.00147հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Աբովյան փողոցում առանձնացված 0.00147հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0119-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Աբովյան փողոց, թիվ 24/1:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: