Տավուշի մարզի Իջևան համայնք, Ակնաղբյուր գյուղի վարչական սահմաններում, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.01539հա մակերեսով հողամաս: Համաձայն Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատմնան գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-006-0108-0001/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.01539 հա մակերեսով հողամասն տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասից /ծածկագիր 11-006-0108-0001/, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.01539 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Ակնաղբյուր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.01539 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Ակնաղբյուր, 1-ին փողոց, թիվ78/2 հողամաս:
3. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: