Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հուլիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԳԵՏԱՀՈՎԻՏ, 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 88/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 412.9 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՐՄԵՆ ԲՈՐԻՍԻ ՉԱՊՈՒԽՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 119.96ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ, 6-րդ փողոց, թիվ 88/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 412.9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Արմեն Բորիսի Չապուխյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված  119.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով   շինությունները, /44.08քմ արտաքին  մակերեսով շոգեբազնիք, 37.8քմ արտաքին մակերեսով ծածկ և 38.08 քմ արտաքին մակերեսով լողավազան շինություն/, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 99.45քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ16022023-11-0017/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 119.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով   շինությունները, իր զբաղեցրած 412.9քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Արմեն Բորիսի Չապուխյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 412.9քմ մակերեսով հողամասը և 119.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով   շինությունները չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:   

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Արմեն Բորիսի Չապուխյանին /31.07.2025թ., դիմում թիվ2974/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ, 6-րդ փողոց, թիվ 88/5 հասցեում գտնվող   412.9քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ   1221 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  504151/հինգ հարյուր չորս հազար հարյուր հիսունմեկ/  ՀՀ  դրամ  արժեքով, իսկ  119.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունը՝  1քմ 10882 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 1305405/մեկ միլիոն երեք հարյուր հինգ  հազար  չորս հարյուր հինգ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner