ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Իջևան քաղաք)
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Առաջին անգամ գրավոր աղբյուրներում Քարվանսարա անունը հիշատակվել է ռուսական իշխանությունների կողմից Լոռվա, Գավառի, Ղազախի դիստանցիայում 1817թ. անցկացրած աշխարհագրի կամերալ ցուցակագրության մեջ: Քարվանսարա գյուղի մասին երկրորդ հիշատակությունն առկա է ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի ՙՃանապարհորդական նոթեր՚ -ում, որը նվիրված է դեպի Պարսկաստան նրա ղեկավարած դեսպանական առաքելությանը: Երրորդ անգամ Քարվանսարա անունը հիշատակվում է 1829թ., երբ ռուսական պետությունն Աղստևի հովիտ է ուղարկում երկրաբանական արշավախումբ: Հայ մեծերից առաջինը եղել է Սարգիս Հասան Ջալալյանը, որն իր ՙՃանապարհորդություն իմ Մեծ Հայաստան՚ աշխատության մեջ հակիրճ խոսել է Քարվանսարայի մասին: Ի մի բերելով պատմագրական բոլոր աղբյուրները, կարելի է ասել, որ Քարվանսարա-Իջևանը, որպես բնակավայր, հավանաբար, հիմնադրվել է 1807թ.: Տեղի բնակչության ձևավորման գործում կարևոր դեր են ունեցել նաև շրջակա գյուղերի բնակիչները, որոնց կազմում կային 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղից տեղահանվածները:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Իջևան քաղաքը հանդիսանում է Տավուշի մարզի վարչական, կրթական, մշակութային կենտրոնը: Այն քաղաք-պարտեզ է, շրջապատված անտառածածկ լանջերով, լեռներով, ալպիական մարգագետիններով: Գտնվում է հանրապետության հյուսիսրևելքում, Աղստև գետի հովտում, մայրաքաղաքից 134 կմ հեռավորությանվրա: Բնակչությունը կազմում է 19099 մարդ: Համայնքը զբաղեցնում է 2767 հա տարածք բնակարանային ֆոնդ 291 հա, համայնքի սեփականություն համարվող հողերը 265հա, արտադրական նշանակության 60.9 հա, գյուղատնտեսական նշանակության 155 հա, անտառային գոտիներ 1833 հա, որից 45 հա հանգստի գոտիններ: Իջևան քաղաքն իր աշխարհագրական դիրքի/ ծովի մակարդակից 650-850 մ բարձրություն/ և բնակլիմայական բարենպաստ պայմանների շնորհիվ անցյալ դարի 60-ական թվականներից սկսել է զարգանալ տուրիզմի ուղղությամբ, կառուցվել է տուրիստական կոմպլեքս-հանգրվան, ինը հարկանի հյուրանոց: Իջևան քաղաքի տնտեսությունների թիվը 5094 է: Քաղաքում կան 21 հատ 9 հարկանի և 93 հատ 5 հարկանի բազմաբնակարան շենքեր: Ներհամայնքային փողոցների երկարությունը 42 կմ է: Հիմնվել է դենդրոլոգիական այգի:1991 թ. Իջևանըստացել է առողջարանի կարգավիճակ: Իջևան համայնքի տարածաշրջանում է գտնվում` Ապագա Տուրտուրիստական կազմակերպությունը, որը մեկ տարվա ընթացքում այցելել են շուրջ 50000 զբոսաշրջիկներ, կան բազմաթիվ հյուրատներ:1985-1991 թթ. Քաղաքում անընդմեջ կազմակերպվել և անցենկացվել քանդակի միջազգային սիմպոզիումներ, որի համար Իջևանը ստացել է «100 քանդակների քաղաք» անվանումը:Իջևանի մերձական տարածքը հարուստ է պատմական մեծ արժեք հուշակոթողներով: Այստեղ է գտնվում դեռևս 12-13 դարերում կառուցված Մակարավանք, Հաղարծին, Գոշավանք հայտնի ճարտարապետական համալիրները, բազմաթիվ վանքեր, մատուռներ, ամրոցներ և այլն: Քաղաքը գտնվում է հանրապետական և միջպետական նշանակության մայրուղու վրա և ունի տեղական նշանակության ճանապարhների ցանց:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
500-600մմ (մեծ մասը` գարնանը)
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-1ից 1 0C
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
21-22 0C, առավելագույնը 36 0C
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
ijevancity@mail.ru
4001
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1.Համայնքի փողոցների և բակերի հիմնանորոգում, բարեկարգում 2.Մայիսի 28 և Ս. Օհանյան փողոցների հիմնանորոգում 3.Ճոպանուղու կիսակառույցի շինանրարություն
1.Համայնքային բյուջեով աշխատանքների շարունակական իրականացում 2.Պետբյուջեյի միջոցներով 3.Հովանավորների ներդրմամբ
Առաջին անգամ գրավոր աղբյուրներում Քարվանսարա անունը հիշատակվել է ռուսական իշխանությունների կողմից Լոռվա, Գավառի, Ղազախի դիստանցիայում 1817թ. անցկացրած
աշխարհագրի կամերալ ցուցակագրության մեջ: Քարվանսարա գյուղի մասին երկրորդ հիշատակությունն առկա է ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի ՙՃանապարհորդական նոթերում, որը նվիրված է դեպի Պարսկաստան նրա ղեկավարած դեսպանական առաքելությանը: Երրորդ անգամ Քարվանսարա անունը հիշատակվում է 1829թ., երբ ռուսական պետությունն Աղստևի հովիտ է ուղարկում երկրաբանական արշավախումբ: Հայ մեծերից առաջինը եղել է Սարգիս Հասան Ջալալյանը, որն իր ՙՃանապարհորդություն իմ Մեծ Հայաստան՚ աշխատության մեջ հակիրճ խոսել է Քարվանսարայի մասին: Ի մի բերելով պատմագրական բոլոր աղբյուրները, կարելի է ասել, որ Քարվանսարա-Իջևանը, որպես բնակավայր, հավանաբար, հիմնադրվել է 1807թ.: Տեղի բնակչության ձևավորման գործում կարևոր դեր են ունեցել նաև շրջակա գյուղերի բնակիչները, որոնց կազմում կային 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղից տեղահանվածները:
Facebook
Location on Google Maps
YouTube