Այսօր: Չորեքշաբթի, 26 Մարտի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՐՑՈՒՅԹ
2025,Մարտ 20 - Ապրիլ 22
ԱՃՈՒՐԴ
2025,Մարտ 7 - Ապրիլ 8
ԱՃՈՒՐԴ
2025,Մարտ 6 - Ապրիլ 7

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.03.25 Արթուր Ճաղարյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
Այսօր` Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, լրատվամիջոցների ներկայությամբ, հանդես է եկել հրապարակային հաշվետվությամբ։ Համայնքի ղեկավարը մանրամասն ներկայացրել է այն աշխատանքները,որոնք իրականացվել են 2024 թվականին։ Հանդիպումը միտված է եղել ներկայացնելու ոչ միայն համայնքապետարանի բաց և թափանցիկ աշխատանքը,այլև աշխատանքների ողջ ծավալը` ըստ համապատասխան ոլորտների:Հանդիպման ավարտին Արթուր Ճաղարյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
21.03.25 Հայտարարություն

Մարտի 25-ին Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը ներկայանալու է հրապարակային հաշվետվությամբ: Հանդիպումը բաց է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

17.03.25 Ազատամուտի արվեստի դպրոցի սաները մրցույթ-փառատոնից վերադարձել են հաղթանակներով

Իջևանի համայնքապետարանի աջակցությամբ Ազատամուտի արվեստի դպրոցի սաները Երևանի Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում մասնակցել են «Ստեղծագործիր» խորագրով մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էր 277 պատանի նկարիչ։ Արվեստի դպրոցի անհատական աշխատանքները արժանացան պատվոգրերի,1-ին,2-րդ և 3-րդ կարգի շքանշանների, ինչպես նաև հատուկ մրցանակների։

17.03.25 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իջևան քաղաքի Երևանյան նրբանցքի տուֆապատման,ինչպես նաև Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցների` ասֆալտապատման միջոցով բարեկարգման աշխատանքներին
Մարտի 14-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` հետևելու պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:Մարզպետ Հայկ Ղալումյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ նախարարը դիտարկել է մի շարք աշխատանքների կատարման ընթացքը:Առաջին կանգառը Դիլիջանի Գետափնյա փողոցն էր, որը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով: Աշխատանքներն ակտիվ փուլում են:Այնուհետև այցելել են Իջևան, որտեղ Երևանյան նրբանցքում նախ դիտարկել են փողոցների տուֆապատման աշխատանքները, որոնք ավարտական փուլում են, ապա Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցների ասֆալտապատման միջոցով բարեկարգման աշխատանքները:Նախարարը կանգառ է կատարել նաև պետական բյուջեի միջոցներով կառուցվող Գանձաքար-Իծաքար ... Մանրամասն
11.03.25 Ինչպե՞ս օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
Հարգելի քաղաքացիներ,Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Սոցիալական կրեդիտի համակարգից կարելի է օգտվել ֆինանսական գործարքներն անկանխիկ իրականացնելու դեպքում։Սոցիալական կրեդիտի համակարգից օգտվում են եկամտային հարկ վճարողները, ովքեր լրացրել են իրենց հայտարարագիրը։Պետության այս քաղաքականությունը ներդրում է՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը (ավելի առողջ քաղաքացի, կրթության կարևորում)։Հաշվետու տարվա ընթացքում քաղաքացին ... Մանրամասն
11.03.25 Հրապարակային հայտարարություն` շահերի բախման իրավիճակի առաջացման մասին
Ես՝ Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս, հայտարարում եմ, որ 2025 թվականի հունվարի 17-ին Իջևան համայնքի ավագանին կայացրել է՝ «Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրեր և այլ հողատեսքեր գործառնական նշանակության, 394.381հա մակերեսով հողամասերը, սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ օգտագործման տրամադրելու մասին» թիվ 04 և «Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրեր և այլ հողատեսքեր գործառնական նշանակության 506.2993 հա մակերեսով հողամասերը, ... Մանրամասն
10.03.25 ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի կանայք,մայրեր և քույրեր,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Այն ևս մեկ առիթ է արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, երախտագիտությունն ու նվիրվածությունը ձեր նկատմամբ:Հայ կինը միշտ եղել է ընտանիքի հենասյունը,ավանդական արժեքների կրողը: Մեր հազարամյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության օրինակները:Տարիների ընթացքում մենք համոզվեցինք, որ հարկ եղած դեպքում` հայ կինն անգամ զենքով կարող է կանգնել հայրենի սահմանին : Խոնարհումս և երախտիքիս խոսքերը` այդ կանանց և մեր հերոսածին մայրերին:Սիրելի կանայք,անգնահատելի է ձեր դերը նաև սերունդների դաստիարակության գործում և ողջունելի է ձեր ակտիվ մասնակցությունը պետական կառավարման, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner