Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2025,Հուլիս 11 - Օգոստոս 12
ՄՐՑՈՒՅԹ
2025,Հուլիս 10 - Օգոստոս 11
ՄՐՑՈՒՅԹ
2025,Հուլիս 4 - Օգոստոս 5
Մրցույթ՝ Վազաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի
2025,Հունիս 20 - Հուլիս 25

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.07.25 Տեղի ունեցավ «ՆԻԿԱՐՄ» ՖԱ հիմնադրման 25֊ամյակին նվիրված մինի ֆուտբոլի մրցաշար
Տեղի ունեցավ «ՆԻԿԱՐՄ» ՖԱ հիմնադրման 25֊ամյակին նվիրված մինի ֆուտբոլի մրցաշար:Մրցաշարի հաղթող «ՆԻԿԱՐՄ֊02» թիմին գավաթով պարգևատրեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։Ֆուտբոլի զարգացման և մասայականացման գործում ունեցած ավանդի համար Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի անունից, ակումբի հիմնադիրներ Արմեն Խաչատրյանին և Նիկոլայ Հովակիմյանին հանձնվեցին շնորհակալագրեր և հուշանվերներ։
05.07.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
 
Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995թ.֊ին, ընդունելով ՀՀ հիմնական օրենքը, մեր ժողովուրդն արտահայտեց քաղաքակիրթ աշխարհի հետ մեր երկրի ինտեգրման և ժողովրդավարական արժեքների արմատավորման հաստատակամությունն ու վճռականությունը: Մեր Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական իրավունքների անվերապահ հարգման:Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին:
02.07.25 Երախտապարտ ենք Ձեր անձնվեր աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար. Գանձաքարի մանկապարտեզի երկարամյա տնօրենը մեկնել է վաստակած հանգստի
Այսօր Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ընդունել է Գանձաքարի մանկապարտեզի երկարամյա տնօրեն Ամալյա Ներկարարյանին՝ իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնելու համար։ Համայնքապետը բարձր գնահատեց նրա մասնագիտական փորձն ու համայնքին մատուցած ծառայությունը՝ ընդգծելով նրա դերը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում։ Տիկին Ամալյան 43 տարի շարունակ կատարել է իր աշխատանքային պարտականությունները՝ սիրով և ջերմությամբ: Ի նշան երախտիքի՝ Արթուր Ճաղարյանը շնորհակալագիր և նվերներ հանձնեց տիկին Ամալյային: Իր հերթին Ամալյա Ներկարարյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին և համայնքապետարանի աշխատակազմին՝ երկար տարիների համագործակցության և ջերմ վերաբերմունքի համար։ Մաղթում ենք խաղաղ ... Մանրամասն
01.07.25 Կարեն Ղալթախչյանը կնշանակվի Իջևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Հունիսի 30-ին տեղի է ունեցել Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Ավագանին հավանություն է տվել Կարեն Ղալթախչյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու որոշման նախագծին։

 

 
26.06.25 Իջևանում կայացավ «Տուն իմ նախնյաց» ծրագրի ավարտական ցուցահանդեսը
Հունիսի 25_ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում կայացավ «Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Տուն իմ նախնյաց» հայրենաճանաչողական ծրագրի ավարտական ցուցահանդեսը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր Երևանից, ինչպես նաև Իջևանի արվեստասեր հանրության ներկայացուցիչներ ու մշակութային գործիչներ։Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը։ «Մունետիկ» ՀԿ ներկայացուցիչները, իրենց երախտագիտությունն արտահայտելով ներկաներին, համառոտ ներկայացրեցին ծրագրի ընթացքը, նպատակներն ու արդյունքները։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո։ ... Մանրամասն
17.06.25 Հանդիպում-քննարկումները կիրականացվեն ս․թ․ հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ից սկսած
Հարգելի՛ քաղաքացիներ,տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակներում Իջևան քաղաքում ներդրվելիք բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի (ամֆիթատրոն) համանախագծման գործընթացը վերջնականացնելու նպատակով կկազմակերպվեն ընտրված ծառայության վավերացմանն ուղղված հանդիպում-քննարկումներ:Այն նպատակաուղղված է լինելու հանրային տարածքի առաջարկվող նախագծի հանրայնացմանը։ Հանդիպում-քննարկումները կիրականացվեն ս․թ․ հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ից սկսած:Նույն օրվա ընթացքում կկազմակերպվեն առանձին հանդիպում- քննարկումներ հետևյալ խմբերի հետ՝Խումբ 1. խոցելի խմբերի ներկայացուցիչներ, փախստականներ, այդ թվում՝ այն բնակավայրերից, որոնք կարող են հանդիսանալ ծառայության շահառուներ - ժամը 15։00-ին,Խումբ ... Մանրամասն
16.06.25 Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը
Ծրագիրը կիրականացվի Կիրանց, Ծաղկավան, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում: Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը։Նախագծի ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Իջևան համայնքի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, այգեգործական կլաստերներ ձևավորելու անհրաժեշտությամբ։Ծրագրի շահառուներ կարող են լինել առնվազն 100 քմ և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։Ցանկացողները մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը պետք է դիմեն համայնքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner