Մահվան վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. Մահվան վկայականը ստացողի անձնագիրը և նրա պատճեն,
2. Մահացածի անձնագիրը,
3. Թաղամասային բժշկի կողմից տեղեկանք` մահվան մասին:
Այնուհետև ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրվում է դիմումի ձև, որը պետք է լրացվի վկայական ստացողի կողմից:
Իջևան համայնքի ՔԿԱԳ (ԶԱԳՍ) բաժնի հասցեն է` Երիտասարդական 1, 1-ին հարկ, հեռախոս` 4-24-25, բաժնի պետ` Ռուզաննա Կարապետյան: