Ժամանակավոր ավտոտնակ կամ առևտրի տաղավար տեղադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:
Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է Քաղ.և ճարտարապետության բաժնին: Բաժնի մասնագետների կողմից կատարվում է հատկացվող տարածքի ուսումնասիրություն և պահանջվում է համապատասխան փաստաթղթեր`
1. տեղեկանք բնակավայրից,
2. ավտոտնակի համար` ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի պատճեն, իսկ տաղավարի համար` պետ.ռեգիստրի վկայականի պատճեն,
3. դիմողի անձնագիրը և նրա պատճեն
4. բաժնի աշխատակցի կողմից գործերին է կցվում ավտոտնակի (տաղավարի) տարածքի հատակագիծը:
5. հողհատկացման համար բնակչի կողմից վճարվում է տեղական տուրք 30000 դրամ և տեղական վճար 5000 դրամ:
Հողհատկացման նախագիծը ներկայացվում է քաղաքապետի հաստատմանը, որից հետո կնքվում է հողի վարձակալության պայմանագիր` 4 օրինակից, որը հաստատվում է նոտարի կողմից: Այնուհետև դիմողը հողի վարձակալության պայմանագիրը և քաղաքապետի որոշումը ներկայացնում է Անշարժ գույքի կադաստր (30 օրյա ժամկետում), հողի վարձակալությունը գրանցելու համար:
Քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի հասցեն է` Իջևանի քաղաքապետարան, Երևանյան 6, 1-ին հարկ