ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանը հայտարարում է Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի տեղակալի /ծածկագիր 2.2-2 / թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ:
Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի տեղակալը /ծածկագիր 2.2-2 /
● Կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով: Իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրայի փասթաթղթերի և նյութերի փործաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին: Անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը: Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի տարեկան աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին: Ապահովում է համայնքի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների իրականացումը: Իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերեվ նախատեսված աշխատանքները համայնքում: Իր լիազորությունների սահմանում համաձայնեցնում է բնապահպանության ոլորտին վերաբերվող նախագծեր, ծրագրեր և այլ փաստաթղթեր: Համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող ոչ պետական կազմակերպությունների հետ: Տրամադրում է տեղեկատվություն համայնքի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտի ցուցանիշների վերաբերյալ: Ներկայացնում է ամենամյա և ամփոփ հաշվետվություններ համայնքում կատարվող ցանքի և բերքահավաքի վերաբերյալ: Իրազեկում է գյուղացիական տնտեսություններին և ֆերմաներին օժանդակության և այլ ծրագրերի մասին: Համակարգում է համայնքային անասնաբույժների աշխատանքները: Աջակցում է բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտների վերաբերյալ խորհրդատվական դասընթացների կազմակերպմանը և անցկացմանը: Կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ: Բաժնի պետի տեղակալն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոննրում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարիների ընթացքում համայնքի ավագանու ամդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
«Սահմանադրության» ,«Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն: Ռուսերեն լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք / այսուհետ՝ քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
● հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15–ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
● հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
● կրթությունը հաստատող փաստաթղթի / ատեստատ, դիպլոմ/, պատճենը՝ բնօրինակի հետ միասին,
● արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորոկոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի,
● անձնագրի պատճենը
Մրցույթը կանցկացվի 2025թ., հոկտեմբերի 22 - ին , ժամը 11:00 –ին , Իջևանի «Վերնատուն» ՓԲԸ -ի շենքում /նիստերի դահլիճում/:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:00- ից մինչև 17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետը հոկտեմբերի 6 - ն է, ժամը 17:00-ն :
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Իջևանի համայնքապետարան / հասցե՝ Երևանյան 6, հեռախոս՝ 0600800097/ և ՀՀ Տավուշի մարզպետարան /հասցե՝ ք. Իջևան Սահմանադրության 1, հեռախոս՝ 026341697/: