Այսօր: Կիրակի, 8 Հունիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Իջևանի Քաղաքային Մշակույթի տուն» ՀՈԱԿ -ի տնօրենի մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լինա Թիրաբյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/05/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/06/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի  2020 թվականի մարտի 26-ի  N 02-Ն հրամանի համաձայն` Իջևանի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Իջևան համայնքի «Իջևանի քաղաքային մշակույթի տուն»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցելու համար իրավունք  ունեն Հայաստանի Հանրապետության  այն գործունակ չափահաս քաղաքացիները ովքեր ունեն՝

- բարձրագույն կրթություն

- հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

 Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝

1) թեստավորում.

2) հարցազրույց:

Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.

2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և  պատճենները.

6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Անձը մրցույթին մասնակցելու ներկայանում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Համայնքապետարանի աշխատակազմը  մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստավորման փուլի հարցաշարերով և միաժամանակ տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը որոնցից կազմված է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:

Թեստային առաջադրանքների կազմման համար հիմք հանդիսացող օրենքներն են՝  ՀՀ սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, «Գնումների մասին» ՀՀ օրենք, Համապատասխան ոլորտի օրենսդրություն:

Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է 2025 թվականի  հունիսի 26 -ին , ժամը 11:00-ին, ք. Իջևան, Վերնատուն ՓԲԸ – ի շենքում, 2-րդ հարկում:

Փաստաթղթերն ընդունվելու են Իջևանի համայնքապետարանում, Երևանյան 6 հասցեում գտնվող վարչական շենքում /հեռ.060800095 / ամեն օր  ժամը 10:00 -ից մինչև 17:00 -ն /  ընդմիջում՝13:00-ից 14:00-ն/, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետը   հունիսի 11-ը ,  ժամը 17:00-ն:

 

Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner