Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2025,Մարտ 7 - Ապրիլ 8
ԱՃՈՒՐԴ
2025,Մարտ 6 - Ապրիլ 7
ՄՐՑՈՒՅԹ
2025,Փետրվար 18 - Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԱՃՈՒՐԴ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արթուր Ճաղարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
07/03/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
08/04/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2025թ. ապրիլի 08-ին, ժամը 12:00-ին Իջևանի  համայնքապետարանում / հասցեն ք. Իջևան, Երևանյան 6/ անցկացնել ավտոմեքենաների աճուրդ-վաճառք: Աճուրդի առարկա է հանդիսանում՝

Լոտ-1. «Վազ 21214-121-40» մակնիշի 909 CC 61 պետհամարանիշի 2013թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենա, գտնվում է վատ վիճակում,  փոխանցման տուփը՝ մեխանիկական, անվասայլակները՝ գործարանային, մեկնարկային գինը 1130,0 հազ. դրամ:

Լոտ-2. «Վազ 21901-110-41» մակնիշի 905 CC 61 պետհամարանիշի 2013թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենա,  գտնվում է վատ վիճակում,  փոխանցման տուփը՝ մեխանիկական, անվասայլակները՝ գործարանային, մեկնարկային գինը 1130,0 հազ. դրամ:

Լոտ-3. «Վազ 21213» մակնիշի 906 CC 61 պետհամարանիշի 1995թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենա, գտնվում է վատ վիճակում,  փոխանցման տուփը՝ մեխանիկական, անվասայլակները՝ փոխարինված, մեկնարկային գինը 510,0 հազ. դրամ:

Լոտ-4. «Վազ 2123» մակնիշի 577 LL 11 պետհամարանիշի 2006թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենա, գտնվում է վատ վիճակում,  փոխանցման տուփը՝ մեխանիկական, անվասայլակները՝ գործարանային, մեկնարկային գինը 680,0 հազ. դրամ:

Լոտ-5. «Վազ 21214» մակնիշի 907 CC 61 պետհամարանիշի 2010թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենա, գտնվում է վատ վիճակում,  փոխանցման տուփը՝ մեխանիկական, անվասայլակները՝ փոխարինված, մեկնարկային գինը 1110,0 հազ. դրամ:

Լոտ-6. «Ուազ 315192-037» մակնիշի 690 CF 61 պետհամարանիշի 2011թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենա, գտնվում է միջինից ցածր վիճակում,  փոխանցման տուփը՝ մեխանիկական, անվասայլակները՝ գործարանային, մեկնարկային գինը 850,0 հազ. դրամ:

Լոտ-7. «Տոյոտա քեմրի» մակնիշի 700 CN 61 պետհամարանիշի 2006թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենա, գտնվում է վատ վիճակում,  փոխանցման տուփը՝ ավտոմատ , անվասայլակները՝ փոխարինված, մեկնարկային գինը 2060,0 հազ. դրամ:

Աճուրդի նախավճարը սահմանվում է մեկնարկային գնի 50%-ի չափով, քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդն սկսվելուց 30 րոպե առաջ: Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 25000 դրամ) և անձնագիր: Հայտերը ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում ՝ 13:00- 14:00-ն: Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով: Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք (դիտորդի կարգավիճակով): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (25000 դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր: Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է: Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման: Լոտի ուսումնասիրության համար կարող եք դիմել Իջևանի  համայնքապետարան աշխատանքային օրերին 16:00-18:00-ը։ 

Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner