Այսօր: Շաբաթ, 22 Մարտի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2025,Մարտ 7 - Ապրիլ 8
ԱՃՈՒՐԴ
2025,Մարտ 6 - Ապրիլ 7

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լինա Թիրաբյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/02/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/02/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանը հայտարարում է Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-16 / թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ:

Կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետը /ծածկագիր 2.3-16 /

●Կատարում է բաժնի պետի  հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով: Աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ  մասնակցում է  համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:  Վերահսկում և համակարգում է համայնքապետարնի և ենթակա կազմակերպություններում առկա տրանսպորտային միջոցների և տեխնիկայի շահագործման, սպասարկման և վերանորոգման հետ կապված խնդիրները: Վերահսկում է համայնքի բնակավայրերից ուղևորափոխադրումների գրաֆիկների պահպանումը: Վերահսկում  է տրանսպորտային միջոցների և տեխնիկայի կողմից օգտագործվող վառելիքի և քսայուղերի հաշվառումը: Տիրապետում, ճշտում և համակարգում է համայնքի 19 բնակավայրերում առկա տրանսպորտային միջոցների և տեխնիկայի մասին ամբողջական տեղեկատվությանը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոննրում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարիների ընթացքում համայնքի ավագանու ամդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

«Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն: Ռուսերեն լեզվի իմացություն:

Մրցույթին մասնակցելու համար իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք / այսուհետ՝ քաղաքացիներ/:

Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն  հետևյալ փաստաթղթերը՝

● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,

● հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15–ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
● հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

● կրթությունը հաստատող փաստաթղթի / ատեստատ, դիպլոմ/, պատճենը՝ բնօրինակի հետ միասին,

●արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորոկոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի,

● անձնագրի պատճենը

Մրցույթը կանցկացվի 2025թ., մարտի 7 -ին, ժամը 11:00 –ին, Իջևանի «Վերնատուն» ՓԲԸ -ի շենքում /նիստերի դահլիճում/:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:00- ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետը   21- փետրվարի,  ժամը 18:00:

Մրցույթին մասնակցել  ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին  և հարցաշարին ծանոթանալու  համար կարող են դիմել Իջևանի համայնքապետարան /հասցե՝ Երևանյան 6, հեռախոս՝ 0600800097/ և ՀՀ Տավուշի մարզպետարան /հասցե՝ ք. Իջևան Սահմանադրության 1, հեռախոս՝ 026341697/:

Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner