Իջևանի համայնքապետարանը հայտարարում է քաղաքաշինական նպատակներով և գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակներով առանձնացված հողամասերի դասական աճուրդային վաճառք
Լոտ-1 ք. Իջևան, Երևանյան փողոց, թիվ38/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման, 7461.7 քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային գինը 2890 ՀՀ դրամ /ծածկագիր 11-001-0249-0054/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-2 ք. Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ105/28 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի բնակելի կառուցապատման, 72․0 քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային գինը 4450 ՀՀ դրամ /ծածկագիր 11-001-0109-0063/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-3 գ. Գանձաքար, 1-ին փողոց. թիվ102/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման, 16.8 քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային գինը 514․8 ՀՀ դրամ /ծածկագիր 11-021-0081-0027/, մասնակցության վճարը կազմում է 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-4 գ. Բերքաբեր, 6-րդ փողոց, թիվ4/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի բնակելի կառուցապատման, 1157․8 քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային գինը 141․9 ՀՀ դրամ /ծածկագիր 11-020-0020-0020/, մասնակցության վճարը կազմում է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ
Լոտ-5 ք. Իջևան վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, 5256․8 քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային գինը 100 ՀՀ դրամ /վկայական 19122024-11-0031, ծածկագիր 11-001-0249-0055/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդը կկայանա 2025թ. հունվարի 24-ին, Իջևանի համայնքապետարանի շենքում, ժամը 12.00-ին: Հայտերն ընդունվում են մինչև 2025թ. հունվարի 20-ը ժամը 18:00-ն: Հողատարածքներն ազատ են սերվիտուտից: Հողատարածքների հարևանությամբ գոյություն ունեն ավտոճանապարհներ, ջրատարներ, կոյուղիներ, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ: Նախավճարը՝ մեկնարկային գնի 50 %, քայլը՝ մեկնարկային գնի 5 %: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060-800095 հեռախոսահամարով: