Իջևանի համայնքապետարանը հայտարարում է կառուցապատման և վարձակալության իրավունքով տրամադրվող հողամասերի մրցույթ:
Լոտ-1 ք. Իջևան, Մետաղագործների փողոցի թիվ8/8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ընդհանուր օգտագործման, 54․1քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 30 ՀՀ դրամ /ծածկագիր 11-001-0015-0098/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-2 ք. Իջևան, Բլբուլյան փողոցի թիվ6/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ընդհանուր օգտագործման, 30․7քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 45 ՀՀ դրամ /ծածկագիր 11-001-0111-0287/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-3 գ. Ազատամուտ, Լ. Աղբալյան փողոցի թիվ12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ընդհանուր օգտագործման, 23․2քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 8 ՀՀ դրամ /ծածկագիր 11-005-0016-0430/, մասնակցության վճարը կազմում է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-4 գ. Ազատամուտ, Ռ. Գևորգյան փողոցի թիվ43 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ընդհանուր օգտագործման, 26․3քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 8 ՀՀ դրամ /ծածկագիր 11-005-0016-0429/, մասնակցության վճարը կազմում է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-5 Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության, արոտավայր, 31064.6քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 5 ՀՀ դրամ /վկայական 17092024-11-0017, ծածկագիր 11-022-0104-0061/, մասնակցության վճարը կազմում է 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
Մրցույթը կկայանա 2024թ. նոյեմբերի 08-ին, Իջևանի համայնքապետարանի շենքում, ժամը 12.00-ին: Հայտերն ընդունվում են մինչև 2024թ. նոյեմբերի 04-ը ժամը 18:00-ն: Հողատարածքներն ազատ են սերվիտուտից: Հողատարածքների հարևանությամբ գոյություն ունեն ավտոճանապարհներ, ջրատարներ, էլեկտրահաղորդման գծեր: Նախավճարը՝ մեկնարկային գնի 5 %, քայլը՝ մեկնարկային գնի 5 % : Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060800095 հեռախոսահամարով: