Հարգելի բնակիչներ, Իջևանի համայնքապետարանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներով, համայնքի 2024 թվականի բյուջեի ձևավորման և կառավարման գորընթացներում համայնքի բնակչության մասնակցությունն ապահովելու և բնակչության կենսաապահովման խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով, հանրային քննարման է ներկայացնում Իջևան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը։
Ակնկալելով համայնքի բնակչության և ավագանու անդամների շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը բյուջեի նախագծի քննարկմանը, խնդրվում է առաջարկությունները ներկայացնել համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների, հաշվառման և հավաքագրման բաժին մինչև 2024 թվականի հունվարի 4-ը։
Հանրային քննարկումների արդյունքների ամփոփումը կկայանա 2024 թվականի հունվարի 4-ին, ժամը 11։00-ին, «Վերնատուն» պատկերասրահում գտնվող համայնքի ավագանու նիստերի դահլիճում։