Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լինա Թիրաբյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
27/06/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/07/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Իջևանի  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ /ծածկագիր 2.1-1/, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ 2.1-2/, աշխատակազմի կրթության, մշակույթր, սպորտի, երիտասարդության , սոցիալական աջակցության  և առողջապահության բաժնի պետ /ծածկագիր 2.1-3/, աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ /ծածկագիր 2.1-4/, աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների  համակարգման և տրասպորտի բաժնի պետ /ծածկագիր 2.1-5/, աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական  տեխնոլոգիաների բաժնի պետ /ծածկագիր 2.1-6/, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ /ծածկագիր 2.2-1/, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-1/, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-2/, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-3/, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-4/, աշխատակազմի կրթության, մշակույթր, սպորտի, երիտասարդության , սոցիալական աջակցության  և առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ  /ծածկագիր 2.3-5/, աշխատակազմի կրթության, մշակույթր, սպորտի, երիտասարդության , սոցիալական աջակցության  և առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ  /ծածկագիր 2.3-6/,  աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-7/, աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-8/, աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների  համակարգման և տրասպորտի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր  2․3-9/, աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական  տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ /ծածագիր 2․3-10/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-11/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-12/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-13/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-14/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-15/

1. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ /ծածկագիր 2.1-1/

● կազմակերպում է համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծի  և հողերի օգտագործման սխեմայի կազմումը և համայնքի ղեկավարին է ներկայացնում այն: Համայնքի գլխավոր քաղաքաշինական հատակագծին համապատասխան կազմում և համայնքի ղեկավարի հաստատման է ներկայացնում համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների մանրամասն հատակագծման նախագծերը, իրականացնում կառուցապատման աշխատանքները: Կազմակերպում է բնակավայրի քաղաքաշինական կանոնադրության մշակումը և ներկայացնում համայնքի ղեկավարին: Աջակցում է անշարժ գույքի կադաստրի վարմանը: Համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է համայնքի տարածքում գտնվող հողերի հատկացման, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու հետ կապված հարցերը: Սահմանված կարգով կազմակերպում է բնակարանային և սոցիալական նշանակության, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող այլ օբյեկտների կառուցման և հիմնական նորոգման աշխատանքները, տալիս է այդ շինությունների նախագծման ճարտարապետահատակագծային առաջադրանքները, կազմակերպում նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը: Առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին համայնքի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները անվանելու և վերանվանելու մասին: Առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին տների, շենքերի և այլ շինությունների համարակալման մասին: Եզրակացություն է տալիս համայնքի տարածքում իրականացվելիք շինարարության կամ առկա շենքերի կամ այլ շինարարությունների քանդման թույլատրության տալու մասին: Տեխնիկական վերահսկողություն է իրականացնում համայնքի կողմից կազմակերպվող շինարարության որակի նկատմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է համայնքի տարածքում ավարտված շինարարության շահագործման ընդունմանը, առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման  տարեկան և քառամյա  ծրագրերի վերաբերյալ, նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում է վճարովի հասարակական աշխատանքներ, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ  լիազորություններ: Ապահովում է համայնքի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների իրականացումը։ Իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով  նախատեսված աշխատանքները համայնքում։Իր լիազորությունների սահմաննում համաձայնեցնում է բնապահպանության ոլորտին վերաբերվող նախագծեր, ծրագրեր և այլ փաստաթղթեր։ Համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող ոչ պետական կազմակերպությունների հետ։

2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ 2.1-2/

● Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համայնքի ղեկավարի կարգադրությունների և պետական կառավարման իրավասու մարմինների մեթոդական ցուցումների հիման վրա կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի բյուջեի, համայնքի բյուջեում փոփոխությունների կատարելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծերը, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները: Առաջարկություններ է ներկայացնում համայնքում տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները: Իր իրավասության շրջանակներում կազմակերպում և ապահովում է համայնքի բյուջեի կատարումը, կազմակերպում է համայնքի բյուջեի կատարաման հաշվառում, վարում է՝ բյուջեում կատարված փոփոխությունների հաշվառում, բյուջեի կատարումը չապահովելու դեպքում համապատասխան առաջարկություններ է ներկայացնումհամայնքի ղեկավարին, կազմում և սահմանված կարգով ներկայացնում է հաշվետվություններ համայնքի բյուջեի կատարման մասին: Միջոցառումներ է իրականացնում բյուջետային միջոցների խնայողաբար ծախսման և դրանց նպատակային օգտագործման ուղղությամբ: Վերահսկողություն է իրականացնում սուբվենցիաների նպատակային օգտագործման նկատմամբ: Վերահսկողություն է իրականացնում աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաստատման համար օրենքով սահմանված կարգի պահպանման նկատմամբ: Եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին՝ վերջինիս կողմից ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերի ֆինանսական հիմանավորվածության վերաբերյալ: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է վճարների և դրանց գանձումների վերաբերյալ գանգատներն ու դիմումները, համապատասխան առաջարկություններ ներկայացնում նրան։ Իրականացնում է գույքահարկի, հողի հարկի բազաների վարման, համայնքի գույքի հաշվառման, աշխատանքները: Օրենքով սահմանված կարգով իրականացնում է հողի հարկի, գույքահարկի, վարձավճարների, տեղական տուրքերի և վճարների գանձումը: Կատարում է համայնքային և ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքների ընդհանուր թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի ցուցանիշների համեմատական վերլուծություն: Իրականացնում է բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների սահմանում և ՀՈԱԿ-ների  պահպանման ծախսերի նախահաշիվների հաստատում: Աշխատակազմի հաստիքացուցակը համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո սահմանված ժամկետում ներկայացնում է համայնքի ղեկավարի հաստատմանը: Սահմանված կարգով ներկայացնում է հաշվետվություններ համայնքի բյուջեի կազմման և կատարման մասին:

3. Աշխատակազմի կրթության, մշակույթր, սպորտի, երիտասարդության , սոցիալական աջակցության  և առողջապահության բաժնի պետ /ծածկագիր 2.1-3/

 ●Կազմակերպում է  համայնքային ենթակայության մասնագիտացված  դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը, նրանց ուսումնանյութական բազայի ստեղծումը պահպանումն ու նորոգումը: Իրականացնում է իր ենթակայության  ուսումնական հաստատություններում  կրթության և դաստիարակության կազմակերպումը: Խնամակալության, հոգաբարձության և անչափահասների հարցերով հանձնաժողովի  հետ համատեղ զբաղվում է անչափահասների  իրավունքների պաշտպանության հարցերով: Վերահսկում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցներում, մանկապարտեզներում, կրթական այլ ձեռնարկություններում ու կազմակերպություններում երեխաների և պատանիների առողջության պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման գործը: Իրականացնում է  համայնքի ենթակայության մշակութային  ձեռնարկությունների գործունեության ղեկավարումը: Միջոցներ է ձեռնարկում գրադարանային գործը բարելավվելու ուղղությամբ: Մասնակցում է ՀՀ տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումների  կազմակերպմանը: Կազմակերպում է համայնքային նշանակության կրթական, մշակութային և այլ միջոցառումներ: Աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը: Աջակցում է ազգային արհեստների, ժողովրդավարական ստեղծագործության և  գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը: Համայնքի ղեկավարին ներկայացնում է համայնքային ենթակայության երաժշտական,   արվեստի, գեղարվեստի դպրոցների, մանկապարտեզների և կրթամշակութային այլ հիմնարկ-կազմակերպությունների գործունեության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, նախապատրաստում Է այդ հիմնարկ–կազմակերպություններում գործունեության իրականացման, կազմակերպման, բարելավման վերաբերյալ առաջարկություններ, դրանց աշխատակիցներին տրամադրում Է մեթոդական օգնություն և օժանդակում սեմինարների կազմակերպմանը: Սահմանված կարգով նախապատրաստում և ներկայացնում է համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, աշխատակագմի քարտուղարի հրամանների, ոլորտին վերաբերող ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գրությունների նախագծեր, կազմում է համայնքի զարգացման ծրագրի համապատասխւսն ոլորտի նախագիծը և մասնակցում է համայնքային սեփականության գույքագրման աշխատանքներին: Կատարում է համայնքային ենթակայության մարզական կազմակերպությունների գործունեության կազմակերպումն ու կառավարուման համար անհրաժեշտ աշխատանքներ: Մշակում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր և մասնակցում դրանց իրագործմանը: Ուսումնասիրում է համայնքի բնակչության պահանջմունքները և կատարում սպորտային հրապարակների ու մարզական այլ կառույցների շինարարության և հանգստի գոտիների ստեղծման առաջարկություններ: Կատարում է ոլորտում իրականացվող աշխատանների նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքներ: Աջակցում է համայնքում սոցիալական ապահովության պետական ծրագրերի իրականացմանը։ Հաշվում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության տարբեր խմբերին, համակարգում է այդ ոլորտի զարգացման ծրագրերը: Աջակցում է սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպություններին: Ուսումնասիրում և համայնքի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ համայնքում բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ։ Վերահսկում է առողջապահական ընկերությունների կողմից բնակչության անվճար բժշկական օգնության իրականացումը։ Օրենքով սահմանված դեպքերում և կարգով աջակցում է հիգիենիկ և կարանտինային միջոցառումների իրականացմանը: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

4. աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ /ծածկագիր 2.1-4/

● Մշակում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի զարգացման միամյա և երկարաժամկետ զարգացման ծրագրերի նախագծերը։ՈՒսումնասիրում է միջազգային  առաջատար փորձը, այդ թվում գործընկեր քաղաքների  հաջողված նախագծերը՝ կիրառելով համայնքի տնտեսության բարելավմանն ուղղված առաջարկեների մշակման և իրականացման ընթացքում: Առաջարկներ է ներկայացնում համայնքի զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով օրենքով սահմանված կարգով, փոխառու միջոցներ և դրամաշնորհներ ներգրավվելու վերաբերյալ։ Առաջարկներ է ներկայացնում համայնքի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։ Համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների  ծրագիրը, առաջարկներ է ներկայացնում զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման  պետական մարմինների հետ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ։Համագործակցում է համայնքի վարչական տարածքում գործող ոչ պետական             մշակութային, զբոսաշրջության ընկերությունների, հասարակական կազմակերպությունների հետ։ Առաջարկություններ է ներկայացնում հանգստի գորտիների ստեղծման, պահպանման ու շահագործման վերաբերյալ։ Կատարում է առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում հսկողության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքներ: Կատարում է ՀՀ կառավարության սահմանած կարգով ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման, համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու, համայնքի տարածքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու, համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, համայնքի տարածքում օրենքին համապատասխան՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի, համայնքի տարածքում մարդատար և երթուղային տաքսիների ծառայություն իրականացնելու թույլտվությունների տրամադրման համար անհրաժեշտ աշխատանքներ: Նախապատրաստում և ներկայացնում է առաջարկություններ` ՀՀ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին: Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման նպատակով կատարում է ուսումնասիրություններ և ներկայացնում առաջարկություններ: Կատարում են տեղական տուրքեր վճարողների հաշվառման աշխատանքներ: Կատարում   է   ոլորտում   իրականացվող   աշխատանքների   նկատմամբ   վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքներ: Սահմանված կարգով նախապատրաստում և ներկայացնում է համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի քարտուղարի հրամանների, ոլորտին վերաբերող ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գրությունների նախագծեր, կազմում են համայնքի զարգացման ծրագրի համապատասխան ոլորտի նախագիծը: Կատարում է ներքին գործավարության փաստաթղթերի շրջանառության և պահպանման աշխատանքներ: Կատարում է համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ աշխատանքներ։Վերահսկողություն է իրականացնում արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում օրենսդրությամբ սահմանված պահանջների ապահովման համար։ ՈՒսումնասիրում և վերլուծում է համայնքում արտաքին գովազդի ոլորտում տիրող իրավիճակը, առաջարկություններ ներկայացնում համայնքի ղեկավարին հրատապ լուծում պահանջող հարցերի մասին։Համայնքի տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականի և նպատակների ձևակերպում: Կազմում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող տեղական տնտեսական զարգացման պլանի և տարեկան աշխատանքային պլանի նախագծեր, ինչպես նաև այդ ծրագրի իրականացման նկատմամբ մշտադիտարկում՝ համագործակցելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան պետական մարմինների հետ: Մշակում  և իրականացնում է գործողությունների պլան ՝ առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներում: Համայնքի տնտեսական զարգացմանը և կայուն աշխատատեղերի ստեղծմանն աջակցություն: Տեղական տնտեսական զարգացման պլանի համապատասխանեցում է կատարում առկա այլ փաստաթղթերի, ներառյալ՝ մշակված ռազմավարությունների, ծրագրերի և մասնավոր հատվածի պլանների հետ: Համագործակցում է համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, տնտեսական զարգացման նպատակ հետապնդող պետական այլ հաստատությունների, տեղական ձեռնարկությունների, պոտենցիալ ներդրողների և հասարակական կազմակերպությունների հետ: Վարում է համայնքի (բնակավայրերի) վարչական շտեմարանը:Համայնքում գործարար միջավայրի զարգացմանն ուղղված գործողությունների նախաձեռնում:  Կազմում է համայնքի սուբվենցիոն ծրագրերի հայտերը, փաստաթղթերը նախապատրաստում և մասնակցում է ծրագրերի իրականացման աշխատանքներին:  Կազմում է դրամաշնորհային ծրագրերի մասնակցության պայմանագրերը և ներկայացում համայնքի ղեկավարի հաստատմանը:  Իրականացնում է  տեղական գործարարության զարգացման կարիքների բացահայտում և աջակցություն արդյունավետ մարքեթինգային խրախուսման միջոցառումները ՝ ներդրումների ներգրավման նպատակով: Իրականացնում է հյուրանոցային տնտեսությունների գույքագրում ու հյուրանոցային տնտեսությունների և այլ կազմակերպությունների հետ զբոսաշրջության բնագավառում համագործակցություն:Իրականացնում է համայնքի բնակչության համար հանգստի վայրերի կազմակերպում և համայնքի տարածքում տուրիզմի զարգացում: Կազմում է տարածաշրջանի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, հուշահամալիրների ուղեցույցները: Համայնքի տարածքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խթանում: Զբոսաշրջության  զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացում։ Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

5. աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների  համակարգման և տրասպորտի բաժնի պետ /ծածկագիր 2.1-5/

● Կազմակերպում է համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ աշխատանքներ: Կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը: Կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականությունը համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց վերանորոգումը: Կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականությունը համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման և ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը: Կազմակերպում է համայնքային գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքները, իրականացնում է ,Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ:Կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից: Վերահսկողություն է իրականացնում համայնքում  գործող համատիրությունների օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման վրա, ներկայացնում առաջարկություններ համատիրությունների աշխատանքի բարելավման, բնակչությանը մատուցվող ծառայությունների բարելավման վերաբերյալ։ Կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը: Իր իրավասության սահմաններում կազմակերպում է ճանապարհային անվտանգ երթևեկությունը համայնքային նշանակության ճանապարհների վրա, կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքը: Իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում համայնքի ղեկավարին և քարտուղարին:  Համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է  ,Տեղական ինքնակառավարման մասինե և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված կոմունալ տնտեսության և տրանսպորտի բնագավառի այլ լիազորություններ:

6. Աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական  տեխնոլոգիաների բաժնի պետ /ծածկագիր 2.1-6/

    ● Գործառույթների կազմակերպման ու իրականացման նպատակով կազմում է համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների նախագծեր: Ապահովում է իր գործառույթներին ուղղված համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների կատարումն ու կատարման հսկողությունը: տպագրում, հաշվառում և առաքում է ըստ կատարողների քաղաքապետի որոշումները և կարգադրությունները: Պահպանում է  որոշումներն ու կարգադրությունները: Հսկողություն է իրականացնում համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում, համայնքային ենթակայության կազմակերպություններում գործավարության կազմակերպման և գործավարական միասնական համակարգի իրականացման ուղղությամբ: Ապահովում է համայնքապետարանի գործավարության կարգով քարտուղարությանը վերապահված պահանջների կատարումը: Ղեկավարության հանձնարարությամբ պատրաստում է լրացուցիչ պարզաբանումներ չպահանջող դիմումների պատասխանները: Վարում է քաղաքապետարանի արխիվը (փաստաթղթերի համալրում, հաշվառում, պահպանության ապահովում և օգտագործում):

7. աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ /ծածկագիր 2.2-1/

● իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին: Անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը: Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի տարեկան աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին: Իրականացնում է գնումների գործընթացքը, իր իրավասության շրջանակում մասնակցում է բյուջեի եկամուտների եռամսյակային համամասնությունների կազմմանը: Ապահովում է եկամուտների հավաքագրման բազաները էլեկտրոնային (կայքի միջոցով) կամ թղթային տարբերակներով տրամադրումը բնակավայրերի վարչական ղեկավարներին և մասնագետներին: Պատասխանատու է համայնքապետարանի՝ գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար: Եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում համայնքապետարանի կատարած փաստաթղթերի վերաբերյալ: Իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները: Կազմում և համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը: Կազմակերպում է գնահատող հանձնաժողովի աշխատանքները: Ստանում և հաշվառում է հայտերը: Կազմում և հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս հաստատմանը ենթակա փաստաթղթերի նախագծերը: Տրամադրում է հրավեր:Համապատասխան փաստաթղթեր կազմելով ՝ գրառում և սղագրում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը: Պատասխանատվություն է կրում հանձնաժողովի գործունեության ՝ գնումների մասին: Անհրաժեշտության դեպքում տրամադրում է տեղեկանք համայնքային բյուջեի հանդեպ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտավորությունների վերաբերյալ, կատարելով գրանցում այդ նպատակով բաժնում վարվող մատյանում: Կազմակերպում է համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն համարվող գույքի վարձավճարների մուտքերի գանձումը և մուտքագրում է տեղեկատվական բազա: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկում է բյուջե ժամանակին չմուտքագրված գումարների տույժերը և տուգանքները:Կատարում է համայնքի  ղեկավարի և վարչական հանձնաժողովների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների վարման, տուգանքների նշանակման համար  անհրաժեշտ  աշխատանքներ: Կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:

8. աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-1/

● իրականացնում է համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության իրավական ապահովումը:Եզրակացություն է տալիս համայնքի ղեկավար կողմից կնքվող պայմանագրերի օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ: Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ, համայնքի ղեկավարի անունից ներկայացնում է համայնքի շահերը այլ անձանց հետ փոխհարաբերություններում և դատարանում:աջակցում է համայնքի բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է համայնքի բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ գանգատներն ու դիմումները, համապատասխան առաջարկություններ ներկայացնում նրան: Առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման տարեկան և քառամյա  ծրագրերի վերաբերյալ: Համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է համայնքի տարածքում գտնվող հողերի հատկացման, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու հետ կապված հարցերը:

9. աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-2/

 ● առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման տարեկան և քառամյա  ծրագրերի վերաբերյալ:Ապահովում է համայնքի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների իրականացումը: Իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով  նախատեսված աշխատանքները համայնքում: Իր լիազորությունների սահմաննում համաձայնեցնում է բնապահպանության ոլորտին վերաբերվող նախագծեր, ծրագրեր և այլ փաստաթղթեր։ Համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող ոչ պետական կազմակերպությունների հետ։ Աշխատակազմի քարտուղարի  հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:

10. աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-3/, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-4/

● կատարում է  բաժնի պետի  հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով: Ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը: Բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների  սահմաններում, նախապատրաստում է և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է քաղաքացինների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին:Ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը: Օրենքով սահմանված կարգով իրականացնում է հողի հարկի, գույքահարկի, վարձավճարների, տեղական տուրքերի և վճարների գանձումը: Իրականացնում է գույքահարկի, հողի հարկի բազաների վարման, համայնքի գույքի հաշվառման, աշխատանքներ։

11.  աշխատակազմի սոցիալական աջակցության  և առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ  /ծածկագիր 2.3-5/, աշխատակազմի սոցիալական աջակցության  և առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ  /ծածկագիր 2.3-6/, կրթության, մշակույթր, սպորտի, երիտասարդության սոցիալական աջակցության  և առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ  /ծածկագիր 2.3-6/,  աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-7/, աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-8/, աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների  համակարգման և տրասպորտի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր  2․3-9/, աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական  տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ /ծածագիր 2․3-10/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-11/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-12/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-13/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-14/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-15/

● կատարում է  բաժնի պետի  հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով: ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը: Բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների  սահմաններում, նախապատրաստում է և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:Իրականացնում է քաղաքացինների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին:Ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:

 

   1, 2,3,4,5,6,7,8,9,10 և 11 կետերում նշված  թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է ՝

    ● բարձրագույն կրթություն

●  ,,Համայնքային ծառայության մասին,, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ,, Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ- ում գործող օրենքների անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

● համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական  միջոցներով աշխատելու ունակություն

● ռուսաց լեզվի իմացություն

Մրցույթին մասնակցելու համար իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք / այսուհետ՝ քաղաքացիներ/:

Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն  հետևյալ փաստաթղթերը՝

● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/

●հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15–ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
●հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

●տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական  գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացնող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմների/վկայականների/, պատճեները՝ բնօրինակների հետ միասին:

●արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորոկոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք

● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի

●անձնագրի պատճենը

Մրցույթը կանցկացվի 2022թ. հուլիսի 29-ին , ժամը 10:00 –ին , Իջևանի ,,Վերնատուն,, ՓԲԸ –ի շենքում / նիստերի դահլիճում/:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր:

Քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, կրթությունը հաստատող փաստաթղթի /դիպլոմի/ , աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:00- ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ Իջևանի համայնքապետարան/ հասցե՝ Երևանյան 6, հեռախոս՝ 026342138/ և ՀՀ Տավուշի մարզպետարան /հասցե՝ ք. Իջևան Սահմանադրության 1, հեռախոս՝ 026341697/: Դիմումների ընդունման վերջին ժամկետը հուլիսի 14- ին -ը,  ժամը 18:00 –ն:

 Մրցույթին մասնակցել  ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին  և հարցաշարին ծանոթանալու  համար կարող են դիմել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ:

Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner