Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2024,Նոյեմբեր 15 - Դեկտեմբեր 16
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
2024,Նոյեմբեր 14 - Դեկտեմբեր 3
ԱՃՈՒՐԴ
2024,Նոյեմբեր 1 - Դեկտեմբեր 2
ՄՐՑՈՒՅԹ
2024,Հոկտեմբեր 25 - Նոյեմբեր 25
ԱՃՈՒՐԴ
2024,Հոկտեմբեր 25 - Նոյեմբեր 25

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.11.24 Ավարտվել է ասֆալտապատման ևս մեկ ծրագիր
Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 61 հասցեում գտնվող տարածքն ասֆալտապատվել է սուբվենցիոն ծրագրով: Ընդհանուր ասֆալտապատ տարածքը կազմում է 1024 քմ., այն գտնվում է Իջևանի ԱԱՊԿ-ի հարևանությամբ: Հավելենք, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ՝ տարածքը նաև լուսավորվել է:
18.11.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը ուսանողների միջազգային օրվա առթիվ
Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ինձ համար ուրախալի է այն փաստը, որ դուք ակտիվ և միասնական ներգրավված եք ինչպես համայնքային, այնպես էլ համընդհանուր խնդիրների լուծման գործում։ Դուք եք այն ներուժը, որն ապահովում է պետության առաջադիմությունն ու հզորությունը։ Իջևանի համայնքապետարանը կարևորում է ուսանողների բարեկեցությունը և մշտապես քայլեր է ձեռնարկում այն բարելավելու ուղղությամբ։ Իջևան համայնքի ավագանու որոշմամբ՝ 2022 թվականին սահմանվել է «Իջևան»‎ կրթաթոշակը, որը տրամադրվում է բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ԻՄ-ի ուսանողին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և մաղթում բարձր առաջադիմություն ... Մանրամասն
14.11.24 5 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ՝ ՎԵՐՋԻՆ 3 ՏԱՐՈՒՄ
2021 թ.-ի նոյեմբերի 14-ին Իջևան համայնքը խոշորացվեց` իր շուրջը համախմբելով 18 գյուղական բնակավայրերին: Համայնքի ղեկավար ընտրվեց Արթուր Ճաղարյանը: Խոշորացումից 3 տարի անց արդեն իսկ նկատելի են գյուղական բնակավայրերի զարգացման արագընթաց քայլերը`թե համայնքի բյուջեի միջոցներով, թե կառավարության համաֆինանսավորմամբ: 3 տարվա ընթացքում Իջևան համայնքը ստանձնել է իրականացնել 5 000 000 000 դրամի սուբվենցիոն ծրագիր, որից 3 000 000 000 դրամի ծրագրերն արդեն ավարտվել են, իսկ մնացածն ընթացքի մեջ են: Ասֆալտապատումից մինչև ոռոգման համակարգերի արդիականացում, տեխնիկայի ձեռքբերում, մանկապարտեզների,զբոսայգիների կառուցում,պուրակների հիմնում,լուսավորության ցանցի ընդլայնում: Սրանք այն կարևոր ձեռքբերումներն են, որոնք իրականություն ... Մանրամասն
13.11.24 ՀԿՏՀ համակարգը լավագույնս կիրառելու համար Իջևան համայնքը պարգևատրվել է շնորհակալագրով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը լավագույնս կիրառելու համար Իջևան համայնքն արժանացել է շնորհակալագրի։Շնորհակալագիրը Իջևան համայնքի ղեկավարին է հանձնել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
10.11.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` ՏԻՄ օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունում ՏԻՄ համակարգը ներդրվել է որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի առաջին քայլ: Այս ընթացքում ՏԻՄ համակարգը մի շարք վերափոխումների է ենթարկվել՝ հասնելով համայնքների խոշորացման փուլին: Կենսական է տեղական ինքնակառավարման մարմինների դերը համայնքների զարգացման գործում, և նրանց ղեկավարների, ավագանիների, համայնքային ծառայողների արհեստավարժությունից, պատասխանատվության զգացումից և լիակատար նվիրումով աշխատելու պատրաստակամությունից է կախված համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավումը։ Վստահ եմ, որ Իջևան համայնքի ավագանին և համայնքապետարանի աշխատակազմը պատասխանատու աշխատանքով շարունակելու ... Մանրամասն
08.11.24 Իջևան համայնքի, WWF Հայաստանի և «Օկոն» համայնքային բնապահպանական կազմակերպության միջև կնքվել է եռակողմ բնապահպանական համաձայնագիր
Օրերս Երևանում տեղի է ունեցել ECF ծրագրի 2-րդ փուլի և LILA ծրագրի ազգային խորհրդատվական խմբի 3-րդ նիստը: Նիստին ներկա էին ՀՀ Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՇՄՆ ստորաբաժանումների, Տուրիզմի կոմիտեի, շահառու համայնքների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի առաջին անգամ ազգային խորհրդատվական խմբի նիստին ներկա էին LILA ծրագրի տնտեսական զարգացման բաղադրիչի շահառուները և գործընկերները, որոնք հիմնականում ներկայացնում են զբոսաշրջության ոլորտը:Հանդիպումը մեկնարկեց ՀՀ ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանի և WWF Հայաստանի տնօրեն ... Մանրամասն
07.11.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 11։30 - 17։00 ընկած ժամանակահատվածում, Իջևան քաղաքում պարբերաբար գործարկվելու են բնակչության ազդարարման շչակներ։Խնդրում ենք խուճապի չմատնվել։ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner