Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2025,Հոկտեմբեր 30 - Դեկտեմբեր 1
ԱՃՈՒՐԴ
2025,Հոկտեմբեր 17 - Նոյեմբեր 17
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Հոկտեմբեր 15 - 2030,Հոկտեմբեր 15
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Հոկտեմբեր 15 - 2030,Հոկտեմբեր 15
ԱՃՈՒՐԴ
2025,Հոկտեմբեր 10 - Նոյեմբեր 12
ՄՐՑՈՒՅԹ
2025,Հոկտեմբեր 8 - Նոյեմբեր 10
ԱՃՈՒՐԴ
2025,Հոկտեմբեր 2 - Նոյեմբեր 3

ՀԱՐՑՈՒՄ

Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017թ.
Անկախության 26-րդ տարեդարձն Իջևան քաղաքում

Իջևանում մեծ շուքով նշվեց անկախության 26-րդ տարեդարձը: 
Առավոտյան Սահմանադրության հրապարակում տեղադրվեց Աշոտ Երկաթ թագավորի արձանը: Իջևանի բժշկական կենտրոնի տարածքում օծվեց խաչքար, որը ստեղծվել է մոսկվայաբնակ իջևանցիներ Արտակ և Արմեն Իսկանդարյանների հովանավորությամբ:
Սահմանադրության հրապարակից կայացավ հանդիսավոր երթ զինվորական նվագախմբի ուղեկցությամբ: Երթին մասնակցում էին Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Վարդան Ալեքսանյանը, Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և բազում իջևանցիներ: Երթի մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Ազատամարտիկների հրապարակում` ի խոնարհումն զոհվածների հիշատակին:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` հնչեցնելով Տերունական և խաղաղության աղոթքներ: Տոնակատարությունը շարունակվեց Իջևանի մշակույթի տանը, որտեղ երաժշտական միջնակարգ դպրոցի ժողգործիքների համույթը հիանալի կատարումներով բարձր տրամադրություն հաղորդեց հանդիսատեսին: Հայրենասիրական երգերը լրացվում էին մշակույթի տան գեղմասվար Գայանե Չապուխյանի գեղեցիկ խոսքով և ասմունքով:





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner