Այսօր: Շաբաթ, 2 Դեկտեմբերի 2023թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մրցույթ
2023,Նոյեմբեր 28 - Դեկտեմբեր 28
ԱՃՈՒՐԴ
2023,Նոյեմբեր 17 - Դեկտեմբեր 18
Մրցույթ
2023,Նոյեմբեր 14 - Դեկտեմբեր 15
ԱՃՈՒՐԴ
2023,Նոյեմբեր 2 - Դեկտեմբեր 4

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.11.23 Դիտավան գյուղում տուֆ քարով հիմնանորոգվել է թիվ 4 փողոցի 335 քմ հատվածը

Ճանապարհի հիմնանորոգման նագագիծն իրականացվել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի, ՀՀ շրջակա միջավայրի , տարածքային և ենթակառուցվածքների, կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ, Ավստրիական Զարգացման Գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ: Հավելենք, որ աշխատաքներն իրականացվել են Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի անմիջական ղեկավարությամբ և աջակցությամբ:

22.11.23 Իջևանի երաժշտական դպրոցում կայացավ Primavera Foundation of Armenia հիմնադրամի նախաձեռնած համերգը
Հիմնադրամը նպատակ ունի դասական երաժշտությունը հասանելի դարձնել մարզերում, բացահայտել տաղանդավոր երեխաների և նրանց համար ստեղծել հնարավորություն` հանդես գալ աշխարհի լավագույն բեմերում։Ելույթ ունեցավ Ռուսաստանի երիտասարդ դասական կիթառահարների ամենավառ ներկայացուցիչներից Նիկիտա Նեդելկոն։Այնուհետև Նիկիտա Նեդելկոն վարպետաց դաս անցկացրեց երաժշտական դպրոցի սաների հետ։
17.11.23 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը ուսանողների միջազգային օրվա առթիվ
Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել և գովասանքի խոսքեր հղել մեր այն ուսանողներին, ովքեր գիշեր-ցերեկ կամավոր կերպով օգնություն են ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված և Իջևան համայնքում ապաստանած մեր հայրենակիցներին:Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ինձ համար ուրախալի է այն փաստը, որ դուք ակտիվ և միասնական ներգրավված եք ինչպես համայնքային, այնպես էլ համընդհանուր խնդիրների լուծման գործում։ Դուք եք այն ներուժը, որն ապահովում է պետության առաջադիմությունն ու հզորությունը։ Իջևանի համայնքապետարանը կարևորում է ուսանողների բարեկեցությունը և մշտապես քայլեր է ձեռնարկում այն բարելավելու ուղղությամբ։ Իջևան համայնքի ավագանու որոշմամբ՝ նախորդ ... Մանրամասն
17.11.23 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն այսօր հյուրընկալել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին
Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար: Նշենք,որ «Յուքոմ»-ի նախաձեռնությամբ` Իջևանի շատրվանների հրապարակն ապահովվել է գերարագ և անվճար ինտերնետ կապով:«Ուրախ ենք Ձեզ տեսնել մեր համայնքում և շնորհակալ` նման հետաքրքիր նախաձեռնության համար: Շատրվանների հրապարակն իսկապես մեր քաղաքի կենտրոնն է, քաղաքի սիրտը և ամենամարդաշատ վայրերից մեկը: Կարծում եմ բնակիչների համար հաճելի կլինի այս նորարարությունը: Ի դեպ, նշեմ, որ Իջևանի համայնքապետարանը կողմ է նորարարական գաղափարներին: Համայնքապետարանի հետ համատեղ ծրագրով առաջիկայում նախատեսում ... Մանրամասն
16.11.23 Արթուր Ճաղարյանը մասնակցել է վեցերորդ կայազորային քննչական բաժնի շենքի բացման պաշտոնական արարողությանը
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի շենքի բացման պաշտոնական արարողությանը։Արարողությանը ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, Գետահովիտի վարչական ղեկավար Արթուր Ղազարյանը և այլ հյուրեր։ Վերջիններս շրջայց կատարեցին հիմնանորոգված կառույցում՝ ծանոթանալով քննչական բաժնի աշխատանքային պայմաններին։
15.11.23 Ավարտվել են Մետաղագործների բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները
Ավարտվել են Մետաղագործների թաղամասի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները:Իջևան քաղաքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրում ներառված էին նաև Մետաղագործների բազմաբնակարան շենքերը։Մետաղագործների թաղամասում ասֆալտապատվող բակերն ընդգրկում են 4340 քմ․ տարածք։
15.11.23 Աղստև գետի մաքրությունը կհսկվի տեսախցիկներով
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանյան և Աբովյան փողոցները կապող կամրջին (շուկայի հարևանությամբ) տեղադրվել են տեսախցիկներ` Աղստև գետի աղտոտման դեպքերին հետևելու նպատակով։
Տեսաձայնագրության շնորհիվ՝ կարգազանց բոլոր տնտեսվարողների և քաղաքացիների վարչական պատասխանատվության արձանագրությունները կլինեն ավելի փաստարկված։Վարչական տուգանքի չենթարկվելու համար, պարզապես պետք է պահպանել շրջակայքի մաքրությունը և աղբը չնետել չսահմանված վայրերում։
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
(0263)42138
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner