Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՐՑՈՒՅԹ
2024,Նոյեմբեր 27 - Դեկտեմբեր 27
ԱՃՈՒՐԴ
2024,Նոյեմբեր 15 - Դեկտեմբեր 16

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.12.24 Իջևանի «Ավանդույթ» ՀՈԱԿ-ը 30 տարեկան է
Իջևանի համայնքապետարանի «Ավանդույթ» ՀՈԱԿ-ը մեծ շուքով տոնեց հիմնադրման 30 ամյակը: Թիվ 2 երաժշտական դպրոցի լեփ-լեցուն դահլիճում կայացած տոնական միջոցառմանը ելույթներով հանդես եկան կրթօջախի սաները:Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,բանաստեղծ, Տավուշի պատվավոր քաղաքացի Կորյուն Առաքելյանը: Վերջինս իր ելույթում կարևորեց «Ավանդույթ»-ի դերը մշակույթի պահպանման գործում և շնորհակալագիր հանձնեց «Ավանդույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Էլմիրա Աղասարյանին:Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանն իր խոսքում երախտիքի և շնորհավորանքի խոսքեր հղեց երաժշտական հաստատության աշխատակիցներին:Նշենք, որ «Ավանդույթ» երաժշտական ... Մանրամասն
08.12.24 ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզ՝ տեղում հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ նախարարը նախ եղել է մայիսյան ջրհեղեղների հետևանքով վնասված ճանապարհահատվածներում։Տեղում քննարկվել են գետի հունի մաքրման աշխատանքների ընթացքը, այցելել են ջրհեղեղի հետևանքով լրջորեն վնասված Խաշթառակի կամուրջ։Այս պահին շահագործվում է ժամանակավոր կամուրջը։ Քննարկել են հիմնական կամրջի նորոգման հարցը։Հաջորդ կանգառը Ոսկեպար և Աճարկուտ գյուղերն էին, որտեղ իրականացվում են ճանապարհի հիմնանորոգման և խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։Շինարարական օբյեկտներում նախարարը զրուցել է շինարարների հետ, ընդգծել, որ խիստ կարևոր է աշխատանքների որակով և օրացուցային գրաֆիկի պահպանմամբ իրականացումը։Տավուշում վերջին կանգառը Կիրանց գյուղն էր։ Կիրանցում ... Մանրամասն
25.11.24 ՀԱՄԱՅՆՔԸ՝ «ԷՆԵՐԳԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ»-Ի ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Սույն թվականի նոյեմբերի 12-14-ը Իջևան համայնքի ներկայացուցիչներ՝  Արարատ Պարոնյանը և Արթուր Ամիրյանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից հրավիրված «Էներգիտակ համայնքներ» ծրագրի տարեկան հանդիպմանը։«Էներգիտակ համայնքներ» ծրագիրն համայնքային կառույցների կողմից էներգաարդյունավետության ներդրմամբ և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական աճին և էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության ծրագիր է։Այս տարվա հանդիպման շրջանակներում, բացի վերապատրաստումը, ... Մանրամասն
25.11.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ,
խնդրում և հորդորում ենք համայնքի ընդհանուր օգտագործման հանրային տարածքներից հեռացնել ձեր կողմից կուտակված շինարարական նյութերը, շինաղբը և մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաները, որոնք խոչընդոտում են հետիոտնի և տրանսպորտային միջոցների երթևեկությանը։
Իջևանի համայնքապետարանում ստեղծվել է մշտադիտարկող խումբ, որը պարբերաբար ստուգայցեր է իրականացնելու համայնքի տարբեր հատվածներում` օրենքով սահմանված կարգով ընթացք տալով նմանատիպ երևույթներին:
22.11.24 Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիր և Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի, որոնք նորոգվում ու վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով:ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև կապալառու ընկերության, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկման ընթացքում վերանայվել և հստակեցվել է Սրվեղ վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքների իրականացման հաջորդականությունը: Արդյունքում որոշում է կայացվել աշխատանքները սկսել ... Մանրամասն
20.11.24 Ավարտվել է ասֆալտապատման ևս մեկ ծրագիր
Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 61 հասցեում գտնվող տարածքն ասֆալտապատվել է սուբվենցիոն ծրագրով: Ընդհանուր ասֆալտապատ տարածքը կազմում է 1024 քմ., այն գտնվում է Իջևանի ԱԱՊԿ-ի հարևանությամբ: Հավելենք, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ՝ տարածքը նաև լուսավորվել է:
18.11.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը ուսանողների միջազգային օրվա առթիվ
Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ինձ համար ուրախալի է այն փաստը, որ դուք ակտիվ և միասնական ներգրավված եք ինչպես համայնքային, այնպես էլ համընդհանուր խնդիրների լուծման գործում։ Դուք եք այն ներուժը, որն ապահովում է պետության առաջադիմությունն ու հզորությունը։ Իջևանի համայնքապետարանը կարևորում է ուսանողների բարեկեցությունը և մշտապես քայլեր է ձեռնարկում այն բարելավելու ուղղությամբ։ Իջևան համայնքի ավագանու որոշմամբ՝ 2022 թվականին սահմանվել է «Իջևան»‎ կրթաթոշակը, որը տրամադրվում է բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ԻՄ-ի ուսանողին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և մաղթում բարձր առաջադիմություն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner