Այսօր: Ուրբաթ, 11 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՐՑՈՒՅԹ
2025,Ապրիլ 3 - 30
Մրցույթ
2025,Ապրիլ 2 - 30
ՄՐՑՈՒՅԹ
2025,Մարտ 20 - Ապրիլ 22

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.04.25 Անհրաժեշտ են փորձագետներ
Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում հայաստանում – փուլ 2» ծրագրով իրականացվող «Միջհամայնքային համագործակցության» դրամաշնորհի շրջանակներում կան թափուր հաստիքներ:Ծառայության անվանումը՝ Տուրիզմի փորձագիտական ծառայությունների մատուցումԱշխատանքի տևողությունը՝ 6 ամիսՊահանջներ մասնակցին.Մասնակիցը պետք է՝• լինի ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ),• ունենա միջազգային ծրագրերում ներգրավվածության փորձ,• ունենա զբոսաշրջության ոլորտում համապատասխան փորձ:Հայտերի ներկայացման կարգըՀետաքրքրված ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պետք է իրենց ինքնակենսագրականներն ուղարկեն Ijevancity@mail.ru էլեկտրոնային ... Մանրամասն
07.04.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի կանայք,մայրեր, քույրեր և դուստրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:Հայ կինը բոլոր ժամանակներում էլ եղել է ընտանիքի հենասյունն ու ազգային լավագույն արժեքների կրողը: Միաժամանակ պետք է նշեմ, որ մեր հազարամյա պատմության մեջ քիչ չեն եղել նաև հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության օրինակները: Մայրության տոնի կապակցությամբ` առանձնահատուկ երախտիքի և խոնարհումի խոսքեր եմ ուզում հղել մեր որդեկորույս ու հերոսածին մայրերին: Սիրելի մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև: Ոչինչ չի կարող սփոփել ձեր ցավը, ուստի ձեզ համբերություն և մեծ ուժ եմ մաղթում: Հավատ եմ մաղթում՝ վաղվա օրվա նկատմամբ: Վստահ եղեք, որ միասին մենք դեռ կերտելու ենք ձեր որդիների երազած հայրենիքը : Կրկին ... Մանրամասն
02.04.25 Տեղի է ունեցել բադմինթոնի բաց առաջնություն

Տեղի է ունեցել բադմինթոնի բաց առաջնություն, որին մասնակցել են 40 մարզիկ֊մարզուհիներ ՀՀ տարբեր համայնքներից։ Մրցաշարին հաջող են հանդես եկել Իջևանի մարզադպրոցի սաները` նվաճելով տարբեր հարգի մեդալներ։  Հաղթողները համայնքապետարանի կողմից պարգևատրվել են գավաթներով և պատվոգրերով։

25.03.25 Արթուր Ճաղարյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
Այսօր` Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, լրատվամիջոցների ներկայությամբ, հանդես է եկել հրապարակային հաշվետվությամբ։ Համայնքի ղեկավարը մանրամասն ներկայացրել է այն աշխատանքները,որոնք իրականացվել են 2024 թվականին։ Հանդիպումը միտված է եղել ներկայացնելու ոչ միայն համայնքապետարանի բաց և թափանցիկ աշխատանքը,այլև աշխատանքների ողջ ծավալը` ըստ համապատասխան ոլորտների:Հանդիպման ավարտին Արթուր Ճաղարյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
21.03.25 Հայտարարություն

Մարտի 25-ին Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը ներկայանալու է հրապարակային հաշվետվությամբ: Հանդիպումը բաց է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

17.03.25 Ազատամուտի արվեստի դպրոցի սաները մրցույթ-փառատոնից վերադարձել են հաղթանակներով

Իջևանի համայնքապետարանի աջակցությամբ Ազատամուտի արվեստի դպրոցի սաները Երևանի Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում մասնակցել են «Ստեղծագործիր» խորագրով մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էր 277 պատանի նկարիչ։ Արվեստի դպրոցի անհատական աշխատանքները արժանացան պատվոգրերի,1-ին,2-րդ և 3-րդ կարգի շքանշանների, ինչպես նաև հատուկ մրցանակների։

17.03.25 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իջևան քաղաքի Երևանյան նրբանցքի տուֆապատման,ինչպես նաև Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցների` ասֆալտապատման միջոցով բարեկարգման աշխատանքներին
Մարտի 14-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` հետևելու պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:Մարզպետ Հայկ Ղալումյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ նախարարը դիտարկել է մի շարք աշխատանքների կատարման ընթացքը:Առաջին կանգառը Դիլիջանի Գետափնյա փողոցն էր, որը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով: Աշխատանքներն ակտիվ փուլում են:Այնուհետև այցելել են Իջևան, որտեղ Երևանյան նրբանցքում նախ դիտարկել են փողոցների տուֆապատման աշխատանքները, որոնք ավարտական փուլում են, ապա Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցների ասֆալտապատման միջոցով բարեկարգման աշխատանքները:Նախարարը կանգառ է կատարել նաև պետական բյուջեի միջոցներով կառուցվող Գանձաքար-Իծաքար ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner