Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 27
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2020 թվականի N 27

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020թ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ համաձայն ՀՀ կառավարության 27.05.2020թ թիվ 867-Ն որոշմամբ  ՀՀ Տավուշի մարզպետարանի  և Իջևանի համայնքապետարանի միջև 2020թ հունիսի 12 կնքված պայմանագրի հիման վրա, համայնքին հատկացվել է 280,8 հազ դրամ, որպես դրամաշնորհ, համայնքում կորոնավիրուսային  COVID-19 հիվանդությամբ  պայմանավորված ինքնամեկուսացման իրավական ռեժիմում գտնվող սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված անձանց սննդամթերքի ու սանիտարահիգիենիկ պարագաների ձեռք բերմանն աջակցելու նպատակով:

Բացի այդ ՀՀ կառավարության 14.05.2020թ թիվ 736 որոշման հիման վրա ,,Վարձատրվող հասարակական աշխատանքներ,, ծրագրով համայնքին հատկացվել է 1500,0 հազ դրամ:

Ելնելով վերոգրյալից.

Իջևան համայնքի ավագանին որոշում է

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը

1. Իջևան համայնքի 2020թ  բյուջեի  եկամտային և ծախսային մասը ավելացնել 1780,8 հազ դրամ:

Եկամտային մասում ավելացված 1780,8 հազ  դրամը գումարից 280,8 հատկացնել 37.09.00 բաժնի 900375001279 հաշվին, 1500,0 հազ դրամ 47.1 բաժնի 900375121200 հաշվին, ծախսային մասում 280,8 հազ դրամ հատկացնել 01.01.01 բաժնի 4267 հոդվածին 300,0 հազ դրամ 4269 հոդվածին, 1200,0 հազ.դրամ  4111 հոդվածին:

2.Հաստատել  համայնքի ղեկավարի պաշտոնակատարի  կողմից ներկայացված 2020թ տարեկան  ճշգրտված  բյուջեի նախագիծը՝  721911,32 հազ դրամ վարչական բյուջեի, 20417,8 հազ դրամ ֆոնդային բյուջե ընդամենը 742329,12 հազ դրամ եկամուտների, 729256,62 հազ դրամ վարչական բյուջեի 84710,5 հազ դրամ  ֆոնդային բյուջեի, ընդամենը՝ 813967,12 հազ դրամ ծախսերի գծով: Բյուջեի դիֆիցիտը կազմում է 71638,0 հազ դրամ, որի ծածկմանն է ուղղված 71638,0 հազ դրամ տարեսկզբի ազատ մնացորդը, այդ թվում ՝ 7345.3 հազ դրամ վարչական, 64292.7 հազ դրամ ֆոնդային բյուջեի մասով:

3. Հանձնարարել ֆինանսական բաժնին կատարել համապատասխան փոփոխություններ:   


Կողմ -13

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner