Համայնքի ավագանին նշում է, որ սկսած 2007թ.-ից համայնքապետարանի փաստաթղթերը չեն արխիվացնել և անհրաժեշտություն է առաջացել արխիվացնել համայնքապետարանի ֆինանսական, քաղաքաշինական, գործավարական փաստաթղթերը և իրավական ակտերը:
Հիմք ընդունելով ՀՀ «Տեղական ինքնակառարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել արխիվացնել համայնքապետարանի 2007-2013թթ փաստաթղթերը:
Ղեկավարվելով ՀՀ «Արխիվային գործի մասին» 6-րդ և 18-րդ հոդվածներով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ արխիվացնել համայնքապետարանի 2007-2013թթ. ֆինանսական, քաղաքաշինական, գործավարական փաստաթղթերը, իրավական ակտերը և մշտական պահպանության հանձնել Հայաստանի ազգային արխիվի Տավուշի մարզային մասնաճյուղին: