Իջևանի քաղաքային համայնքի ավագանու 08․11․2019թ թիվ 63 որոշման մեջ տեղի է ունեցել տեխնիկական անճշտություն՝ ,,Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան,, նախադպրոցական ուսումնական հաստատություն ոչ առևտրային կազմակերպության բառերի փոխարեն գրվել է ,,Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան,, համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և 34 հոդվածների դրույթներով,
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1․ Իջևան քաղաքային համայնքի ավագանու 08․11․2019թ թիվ 63 որոշման մեջ նախակրթարանի անվանումը կարդալ՝ ,,Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան,, նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։