Իջևան համայնքի ավագանին նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել ֆոնդային բյուջեի ծախսային մասում կատարել 3500,0 հազ դրամի հոդվածային վերաբաշխում։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1․ Տալ համաձայնություն Իջևան համայնքի 2021թ ֆոնդային բյուջեի ծախսային մասում կատարել 3500,0 հազ դրամ հոդվածային վերաբաշխում, այդ թվում 01․01․01 բաժնի 5121 հոդվածից կրճատել 3500,0 հազ դրամ և հատկացնել 01․01․01 բաժնի 5122 հոդվածին։
2․ Հանձնարարել ֆինանսական բաժնին կատարել համապատասխան փոփոխություն: