Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող 31.92քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0152-0045/ հողամասը կադաստրային քարտեզում արտացոլված է, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չէ և դրա նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող 31.92քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0152-0045/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: