Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 72Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2019 թվականի N 72Ն

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2020Թ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով "Տեղական տուրքերի և վճարների մասին" օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների և "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով.

Իջևան համայնքի ավագանին որոշում է

Հաստատել Իջևան համայնքի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը:

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետա-շինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների /ներառյալ՝ ոչ հիմնական/ շինարարության /տեղադրման/ թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝ հիմնական օբյեկտների համար՝

ա/ մինչև 300քմ մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական /ամառանոցային/ տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 15000 դրամ:

բ/ սույն կետի ,,ա”ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝

բա/ 201-ից մինչև 500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 30000 դրամ:

բբ/ 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 50000 դրամ:

բգ/ 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 50000 դրամ.

բդ/ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 100000 դրամ. ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝

գ/ մինչև 20քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 3000 դրամ:

դ/ 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 5000 դրամ:

2.Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների /բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝

ա/ չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերը ընդլայնող այլ կառույցների /այդ թվում՝ ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ 3000 դրամ:

բ/ բացի օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում՝ ստորգետնյա/ հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի ՙա՚ ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության մասով.

գ/ նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում ՝ստորգետնյա/ շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:

3.Համայնքի վարչական տարածքում շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 5000դրամ:

4. Համայնքի տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա.մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 3000 դրամ:

բ. 26-ից մինչև 50քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 10100 դրամ:

գ. 50-ից մինչև 100քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 13100 դրամ:

դ. 100-ից մինչև 200քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 20100 դրամ:

ե. 200-ից մինչև 500քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 25100 դրամ:

զ. 500-ից և ավելի քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 45100 դրամ:

5. Համայնքի տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր եռամսյակի համար

ա. մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 3000 դրամ:

բ. 26-ից մինչև 50քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 10100 դրամ:

գ. 50-ից մինչև 100քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 13100 դրամ:

դ. 100-ից մինչև 200քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 20100 դրամ:

ե. 200-ից մինչև 500քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 25100 դրամ:

զ. 500-ից և ավելի քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է 45100 դրամ:  

6. Համայնքի տարածքում ա/ բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է` յուրաքանչյուր օրվա համար 350 դրամ մեկ քառակուսի մետրի համար

7. Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է հիմնական շինությունների ներսում.

ա/ միչև 26 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 2500 դրամ

բ/ 26-50 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 5100 դրամ

գ/ 50-ից 100 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 10100 դրամ

դ/ 100-ից 200 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 15100 դրամ

ե/ 200-ից 500 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 20100 դրամ

զ/ 500-ից և ավելին քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 30100 դրամ

8/ Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է ոչ հիմնական շինությունների ներսում

ա/ մինչև 26 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 500 դրամ

բ/ 26-ից 50 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 1100 դրամ

գ/ 50-ից 100 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 2100 դրամ

դ/ 100-ից 200 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 4100 դրամ

ե/ 200-ից 500 քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 8100 դրամ

զ/ 500-ից և ավելին քմ մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 15100 դրամ: 

9. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և /կամ/ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրք օրացույցային տարվա համար 200000 դրամ:

10. Խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և ծառայության օբյեկտերում վաճառքի թույլտվության համար տեղական տուրք օրացույցային տարվա համար սահմանվում է 60000 դրամ:

11. ՀՀ համայնքների խորհրդանիշերը /զինանշան, անվանում և այլ/ որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար օրացույցային տարվա համար 100000 դրամ:

12. Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման թույլտվության օրացույցային տարվա համար 500000 դրամ:

13. Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար, օրացույցային տարվա համար

ա/3 հա-ից 5հա մակերես ունեցող գերեզմանատների համար 2500.000 դրամ

բ/ 5հա-ից մինչև 7հա մակերես ունեցող գերեզմանատների համար 5.000.000 դրամ

գ/ 7հա-ից մինչև 10հա մակերես ունեցող գերեզմանատների համար 7.000.000 դրամ դ/ 10հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար 10.000.000 դրամ:

14. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրք սահմանվում է

ա/ ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2000 դրամ

բ/ թունդ ալկոհոլային /սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս/ արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 3000 դրամ

գ/ այլ արտաքին գովազդի համար 1500 դրամ

դ/ դատարկ գովազդային վահանակների համար 375դրամ

ե/ արտաքին գովազդ տարածող գովազդակիրի տեղաբաշխված և տարածված կազմակերպության գովազդը համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանել 150 դրամ

15. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները /սաունաները, խաղատները/ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրք ընթացիկ տարվա համար սահմանվում է

ա/ առևտրի օբյեկտների համար` 25000 դրամ,

բ/ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 50000 դրամ,

գ/ բաղնիքների /սաունաների/ համար 200000 դրամ,

դ/խաղատների կազմակերպման համար 600000 դրամ,

ե/ շահումներով խաղերի կազմակերպման համար 350000 դրամ,

զ/վիճակախաղերի կազմակերպման համար` 100000 դրամ:

16.Համայնքի տարածքում մարդատար տաքսու /բացառությամբ երթուղային տաքսիների/ ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 10000 դրամ:

17.Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար ընթացիկ տարվա համար սահմանվում է 50000 դրամ:

18. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեներ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 2000 դրամ

19. Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է տուրք հետևյալ դրույքաչափերով՝ ա/ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ

բ/ յուրաքանչյուր մեկ օրվա համար՝ 500 դրամ գ/ մեկ շաբաթվա համար՝ 2800 դրամ դ/ մեկ ամսվա համար՝ 12000 դրամ

ե/ մեկ տարվա համար՝ 80000 դրամ Ընդ որում՝ մեկ ժամվա համար սահմանված տուրքի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու  շինարարության ավարտը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 15000 դրամ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց՝ 10000 դրամ փոխհատուցման վճար:

3. Համայնքում անշարժ գույքի հասցեավորման համար 10000 դրամ վճար:

4. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ մասնակիցներից վճար 25000դրամ:


Կողմ -15

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner