Այսօր: Երկուշաբթի, 1 Հուլիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 71
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2024 թվականի N 71

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.5 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաներում առանձնացվել է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ հասցեում գտնվող, 0.5հա մակերեսով հողամաս: Առանձնացված հողամասը  գտնվում է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն, վերոնշյալ հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով․

Համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաներում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, 0.5հա մակերեսով, 11-022-0706-0002 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն:


Կողմ -16

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԱՐԶՊԵՏ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԻՐԱԲՅԱՆ ԱՆՆԱ

ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner