Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1397
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2025 թվականի N 1397

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԵՆՈՔԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2.6ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ՝ 0.87256ՀԱ-Ի ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, Արտակ Վովայի Փաշինյանին սեփականության իրավունքով պատկանող 2.6հա մակերեսով հողամասը , համաձայն թիվ 04122023-11-0012 վկայականի և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, համարվում է գյուղատնտեսական նպատակային, խոտհարք գործառնական նշանակության հողամաս: ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 20.10.2025թ. տրվել է ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-028-0323-0025 ծածկագրով 2.6հա մակերեսով հողամասի մի մասը՝ 0.87256հա մասը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 331 դրական եզրակացությունը: Հողամասը չի խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ: Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ենոքավան բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 331 դրական եզրակացությունը, Իջևան համայնքի ավագանու  31.10.2025թ. թիվ 10 նիստի թիվ 137 որոշումը:

Ղեկավարվելով  ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների   որոշումների, 16.12.2021թ.  ,,ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի  մարզ,  Իջևան  համայնք,  Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող և սեփականության իրավունքով Արտակ Վովայի Փաշինյանին պատկանող 2.6հա   մակերեսով հողամասի մի մասը՝ 0.87256հա-ը, ծածկագիր 11-028-0323-0025, հողամասը  հանել  գյուղատնտեսական  նպատակային  նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողերի կազմից և դասել  բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:

2.Հաստատել 1.72744հա մակերեոս հողամասի սահմանները՝ ըստ ներկայացված սահմաններով հատակագծի՝ ծածկագիր 11-028-0323-0025:

3. Տավուշի մարզի Իջևան համայնք, Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի Արտակ Վովայի Փաշինյանին պատկանող 0.87256հա մակերեսով և 11-028-0323-0025 ծածկագրով  հողամասին տալ   հետևյալ    հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ենոքավան, թիվ 9 հողամաս:

4.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ենոքավան, թիվ 9 հասցեում գտնվող հողամասը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 14-րդ գոտում, որում  1քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 1221/մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ  դրամ, ուստի առաջարկել   քաղաքացի Արտակ Վովայի Փաշինյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  2-րդ  հոդվածի  18-րդ  կետի, ա/ ենթակետի՝ ուղղակի  վաճառքով  գնել  0.87256հա   մակերեսով  հողամասը՝  1քմ  1221/ մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ  դրամ   կադաստրային  արժեքով՝ վճարելով հողամասի  արժեքի տարբերությունը:

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner