Իջևան համայնքի ղեկավարին են դիմել Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 101 շենքի թիվ 4 բնակարանի բնակիչներ Իվան Ռաֆիկի Խեչյանը, Անուշ Ղահրամանի Խեչյանը, Ռաֆիկ և Դավիթ Իվանի Խեչյանները, որոնք հանդիսանում են այդ բնակարանի կարգապահ վարձակալներ են և ժամանակին չեն կարողացել սեփականաշնորհել բնակարանը, նշված բնակարանը սեփականաշնորհման խնդրանքով։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով․
Համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 101 շենքի թիվ 4 հասցեում գտնվող 71․1քմ ներքին մակերեսով բնակարանը, որը հանդիսանում է համայնքային սեփականություն, անհատույց օտարել Իվան Ռաֆիկի Խեչյանին, Անուշ Ղահրամանի Խեչյանին, Ռաֆիկ և Դավիթ Իվանի Խեչյաններին: