Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Սեյրան Սարգսի Ավալյանը Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղի վարչական սահմաններում գտնվող և վարձակալության իրավունքով իրեն պատկանող 0,06հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի /վկայական թիվ 27022018-11-0011, ծածկագիր 11-028-0117-0025/ նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից, բնակելի տուն կառուցելու նպատակով՝ բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղի վարչական սահմաններում գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Սեյրան Սարգսի Ավալյանին տրամադրված 0,06հա մակերեսով հողամասը գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղի վարչական սահմաններում գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Սեյրան Սարգսի Ավալյանին տրամադրված 0,06հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-028-0117-0025/ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: