Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ասլանյան փողոցում գտնվող 518.3 քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0253-0021/ հողամասը և Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1570.0 քմ մակերեսով /ծածկագիր 11-021-0509-0099/ հողամասը, կադաստրային քարտեզում արտացոլված է, որպես համայնքային սեփականության հողամասեր, սակայն հանդիսանում են ֆիզիկական անձանց պատկանող հողամասեր:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ասլանյան փողոցում գտնվող 518.3 քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0253-0021/ հողամասի նկատմամբ Իլյիչ, Գրետա, Մարինե Մարկոսյանների սեփականության իրավունքը գրանցելուն:
2.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1570.0 քմ մակերեսով /ծածկագիր 11-021-0509-0099/ հողամասի նկատմամբ Սենիկ, Արմեն, Արսեն Բալինյանների և Օֆելյա Աթոյանի սեփականության իրավունքը գրանցելուն: