Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 22․1 քմ մակերեսով հողամասի վրա 1991թ. քաղաքացի Ալվարդ Պետյայի Ազիզյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 22․1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակ, որի ներքին մակերեսը կազմում է 19․52 քմ /ծածկագիր 11-001-0117-0001/, որը հաշվառվել է 28.11.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023eshwsy: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված նշված հողամասից 5․1 քմ մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001/: Ավտոտնակի զբաղեցրած 22․1 քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 22․1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 22․1 քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Ալվարդ Պետյայի Ազիզյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 22․1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 19․52քմ /ծածկագիր 11-001-0117-0001/:
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 22․1 քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Ալվարդ Պետյայի Ազիզյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 22․1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 19․52 քմ /ծածկագիր 11-001-0117-0001/:
3.11-001-0117-0001 ծածկագրով 5․1 քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:
4. Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 22․1 քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Ալվարդ Պետյայի Ազիզյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 22․1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Ազատամարտիկների փողոց, թիվ 6/3:
5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Ազատամարտիկների փողոց, թիվ 6/3 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում, առաջարկել քաղաքացի Ալվարդ Պետյայի Ազիզյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 22․1 քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441,8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 98164 /իննսունութ հազար հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 14.3քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 43515 /քառասուներեք հազար հինգ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: