Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 50
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2017 թվականի N 50

ՀՈՎՍԵՓ ՌԱՖԱՅԵԼԻ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ ԻՋԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ավագանին նշում է, որ  Իջևան համայնքի թիվ 1 դպրոցի լողավազանը տասնամյակներ շարունակ չի վերանորոգվել և գտնվում էր անօգտագործելի վիճակում: Լողի Հայկական դաշնության նախագահ Հովսեփ Ռաֆայելի Մեսրոպյանի աջակցությամբ և ջանքերով լողավազանը հիմնանորոգվել է, վերակառուցվել և հիմնվել լողի մանկապատանեկան մասնագիտացված դպրոց: Այն  տարածաշրջանում միակ մասնագիտացված լողավազանն է, որից օգտվում են ոչ միայն Իջևանի, այլ նաև մոտակա համայնքների բնակիչները:

Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին'' ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 24-րդ կետով.

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1.   Տալ հավանություն քաղաքապետի առաջարկությանը` Հովսեփ Ռաֆայելի Մեսրոպյանին  շնորհել Իջևան  համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:


Կողմ -10

ԱՄԻՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ ԷՄԻԼ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՕՐԴԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner