Համայնքի ղեկավարը նշում է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Իջևան քաղաքի և 18 գյուղական համայնքների սանիտարական և տրանսպորտային պայմանների բարելավում, ճանապարհների բարեկարգում և հասարարակական տրանսպորտի համակարգի կազմակերպում բնակավայրերի և Իջևան համայնքի միջև» ծրագրի շրջանակներում Իջևան քաղաքի և 18 բնակավայրերի համար ձեռք է բերվել՝ 4 հատ միկրոավտոբուս, 1 հատ ինքնաթափ մեքենա, 2 հատ էքսկավատոր-բեռնիչ, 2 հատ աղբատար ավտոմեքենա և 350 հատ աղբաման: Ծրագրի ընդհանուր արժեքն է 304 մլն ՀՀ դրամ, որի 5%-ը՝ 15 մլն. 200 հազար ՀՀ դրամը կազմել է համայնքի ներդրումը:
Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով.
Համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Իջևան համայնքի համար ձեռքբերված տեխնիկան հաշվառել համայնքի հաշվեկշռում.
1.Միկրոավտոբուս- 4 հատ, մակնիշը՝ HFC 6601KHV
2.Ինքնաթափ ավտոմեքենա-1 հատ, մակնիշը՝ МАЗ-551626
3.Էքսկավատոր-բեռնիչ- 2 հատ, մակնիշը՝ GSB3CX
4.Աղբատար ավտոմեքենա- 2 հատ և 350 հատ պլաստմասե աղբաման: