Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2566
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2024 թվականի N 2566

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.11254ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Կառլեն Սահակի Միրզոյանը՝ ծնված 08.12.1935թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել հողամաս,որի վրա առկա է բնակելի տուն և դիմել է հիմքերի վերականգնման խնդրանքով:Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը ըստ Ակնաղբյուր գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 06.09.1991թ. թիվ 19 որոշման քաղվածքի կազմում է 0.11254հա /ծածկագիր 11-006-0028-0002/,սակայն չափագրումից պարզվել է,որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.11254հա,որի վրա առկա է 1970-0972թ.թ. կառուցված 154.0քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար փաստացի 0.11254հա մակերեսով հողամասի և 154.0քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի,  ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն  որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացի Կառլեն Սահակի Միրզոյանի սեփականության իրավունքը՝ Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.11254հա մակերեսով հողամասի և ընդհանուր՝ 154.0քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ  /ծածկագիր 11-006-0028-0002/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Տավուշի մարզի Իջևան  համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Կառլեն Սահակի Միրզոյանին պատկանող բնակելի տանը /ծածկագիր 11-006-0028-0002/ տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան  համայնք  գյուղ  Ակնաղբյուր 2-րդ փողոց 24 բնակելի տուն:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner