Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժինը կանոնադրությամբ սահմանված իր գործառույթներն իրականացնում է համայնքի 18 գյուղական և 1 քաղաքային բնակավայրերում։
Բաժնի փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի ավելանում է բնակչությունից ստացվող դիմումների և կազմակերպություններից ստացվող գրությունների քանակը։ Միայն ընթացիկ տարվա 7 ամիսներին դրանց թիվը կազմել է ավելի քան 1600, որը կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բաժնի կողմից 7 ամիսների ընթացքում տրվել են շուրջ 600 շինթույլտվություններ։ Մեծ թիվ են կազմում հողամասերի վիճաբանական հարցերի, ենթակառուցվածքների ՝ ջրմուղ և էլցանցերի հատակագծերի կազմման, հասցեավորման, անօրինական շինությունների օրիկանացման, հողամասերի նպատակային փոփոխության հետ կապված, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության օժանդակության պետական ծրագրերի փաստաթղթային փաթեթների ձևակերպումները։
Հաշվի առնելով վերոնշյալ բաժնի ծանրաբեռնվածությունը, համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացնում համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարել փոփոխություն՝ քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնում ավելացնել առաջատար մասնագետի մեկ հաստիք։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․
Համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
2․Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների նոր հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
3․Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու՝ քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի մեկ հաստիք ավելացնելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազոր պետական կառավարման մարմին համաձայն N 3 հավելվածի։
4․Ուժը կորցրած ճանաչել Իջևան համայնքի ավագանու 31 մայիսի 2024 թվականի «ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի 2024թ․ աշխատակազմի աշխատակիցների նոր հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 53 որոշումը։
5․Սույն որոշման 1-ին․ 2-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության պետական կառավարման մարմնի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։