Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մկրտիչ Արամի Նազինյանը /մուտքի դիմում թիվ0026, 08․01․2025թ․/, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 2.8531հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 06092024-11-0046, կադաստրային ծածկագիր 11-013-0310-0069/ 2.8531 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով:
Հիմք ընդունելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Մկրտիչ Արամի Նազինյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայական թիվ 06092024-11-0046, ծածկագիր 11-013-0310-0069/ 2.8531 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելուն, գյուղատնտեսական արտադրական պտուղ բանջարեղենի սառնարանային տնտեսութույուն կառուցման նպատակով:
2.Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: