Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.
Համայնքի ավագանին որոշում է
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը․
1.Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին
2․Իջևանի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող բազմաֆունկցիոնալ կոմունալ փոշեկուլ մեքենան Իջևանի կոմունալ ծառայության հիմնարկին հանձնելու մասին
3.Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի մշակույթի տան տարածքից 168,0 քմ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
4.Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրեր և այլ հողատեսքեր գործառնական նշանակության, 394.381 հա մակերեսով հողամասերը, սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ օգտագործման տրամադրելու մասին
5.Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրեր և այլ հողատեսքեր գործառնական նշանակության, 506.2993 հա մակերեսով հողամասերը, սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ օգտագործման տրամադրելու մասին
6.Իջևան համայնքի ավագանու 25.10.2024թ. թիվ 127 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
7.Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին
8.Տիգրան Դավիթի Անտոնյանին փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին
9.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14/16 հասցեում գտնվող 0․07 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին
10.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14/7 հասցեում գտնվող 0․07984 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին
11.Տավուշի մարզի Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 2.8531 հա մակերեսով հողամասի /վկայական N0609024-11-0046, կադաստրային ծածկագիր 11-013-0310-0069/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
12․ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի գլխավոր հատակագծի լրամշակման, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի նախագիծը հաստատելու մասին
13.Գուրգեն Հրանտի Հարությունյանին փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին
14.Ռուբիկ Եփրեմի Գալստյանին փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին
15.Վահագն Վարդգեսի Ադամյանին փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին
16.Գոռ Շահենի Օսեյանին փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին
17.Արարատ Սամվելի Մնացականյանին փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին
18.Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի 2025 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու և հաստատելու մասին
19.Կարեն Աղաբեկի Իսկանդարյանին փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին
20.Համազ Վառլամի Ջանինյանին փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին
21.Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի հյուրատնային կոմպլեքսը «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ տարածքային զարգացման ՀԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
22.«Բերքաբերի Ագրոբիզնեսի Միավորում» ԳԿ-ին անհատույց մշտական օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու մասին
23.ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2025 թ. նոր հաստիքացուցակը հաստատելու մասին։