Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Ալեքսան Սետրակի Ալիխանյանը՝ ծնված 10.12.1946թ. և Ռիտա Սուրենի Ալիխանյանը՝ ծնված 01.05.1951թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք Վազաշեն գյուղի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն, որի զբաղեցրած հողամասի մակերեսը, ըստ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 19.03.1991թ. թիվ 4 որոշման, կազմում է 0,119հա, որի վրա առկա է 1974թ. կառուցված բնակելի տուն ՝ 99,8քմ ներքին մակերեսով /ծածկագիր 11-059-0009-0004/ : Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,1189հա, / ծածկագրով 11-059-0016-0017/ ուստի դիմել է փաստացի իր տիրապետման տակ գտնվող օրինական 0,119քմ ընդհանուր մակերեսով հողամասի սահմանների ճշտման և, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, 0,1189հա մակերեսով և հողամասում առկա, քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1974թ. կառուցված 99,8քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0,1189հա մակերեսով / ծածկագիր 11-059-0009-0004/ հողմասը և հողամասում առկա 99,8քմ ներքին մակերեսով բնակելի տանը, որից 29,8քմ ներքին մակերեսով նկուղը, 2,4 քմ մակերեսով նկուղի բաց պատշգամբը, 40,9քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը , 26,7 քմ մակերեսով 1-ին հարկի բաց պատշգամբը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Վազաշեն գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներ՝ Ալեքսան Սետրակի Ալիխանյանին և Ռիտա Սուրենի Ալիխանյանին պատկանող 0,1189հա մակերեսով 11-009-0009-0004 ծածկագրով, հողամասերի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծերի:
2.Վերականգնել քաղաքացիներ՝ Ալեքսան Սետրակի Ալիխանյանի և Ռիտա Սուրենի Ալիխանյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Վազաշեն գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,1189հա մակերեսով և նրա վրա կառուցված 99,8քմ ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան , որից 29,8քմ ներքին մակերեսով նկուղի, 2,4 քմ մակերեսով նկուղի բաց պատշգամբի, 40,9քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի , 26,7 քմ մակերեսով 1-ին հարկի բաց պատշգամբի նկատմամբ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:
3. Տավուշի մարզ, Իջևան համայնք Վազաշեն գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ՝ Ալեքսան Սետրակի Ալիխանյանին և Ռիտա Սուրենի Ալիխանյանին պատկանող 0,1189հա մակերեսով հողամասին և բնակելի տանը /ծածկագիր 11-059-0009-0004/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Վազաշեն, 22-րդ փողոց , թիվ 4:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: