Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Նարինա Իսկանդարյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրենց պատկանող 0․0819 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-021-0015-0037/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․0819հա մակերեսով հողամասին և բնակելի տանը /ծածկագիր 11-021-0015-0037/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար 4-րդ փողոց, 2-րդ փակուղի, 3 բնակելի տուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: