Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1393
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2025 թվականի N 1393

09.10.2025Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 1245 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի 09.10.2025թ. թիվ 1245 որոշման մեջ կատարել փոփոխություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 Համայնքի ղեկավարի 09.10.2025թ. թիվ 1245 որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔ, ԱՅԳեՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.08256ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 11-009-0057-0007 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ  ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 

Համայնքի ղեկավարին է դիմել Անահիտ Հասմիկի Ալավերդյանը՝ ծնված 04.04.1966թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել հողամաս,որի վրա առկա է 1970թ. կառուցված անասնաշենք և դիմել է հիմքերի վերականգնման խնդրանքով: Անասնաշենքի զբաղեցրած հողամասի մակերեսը, ըստ Այգեհովիտի գյուղապետարանի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման  տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, կազմում է 0.14հա /ծածկագիր 11-009-0057-0007 և 11-009-0058-0023/: Չափագրումից պարզվել է, որ 11-009-0058-0023 ծածկագրով հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.08256հա, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար օրինական 0.052256հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.0030304հա մակերեսով հողամասի և 50,82քմ ներքին մակերեսով անասնաշենքի, քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված,  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:

Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի,  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Անահիտ Հասմիկի Ալավերդյան պատկանող անասնաշենքի օրինական 0.052256հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.0030304հա մակերեսով և 11-009-0057-0007 ծածկագրով հողամասի  սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացի Անահիտ Հասմիկի Ալավերդյանին սեփականության իրավունքը՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.08256հա մակերեսով հողամասի և 50,82քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ  /ծածկագիր 11-009-0057-0007/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3.Տավուշի մարզի Իջևան  համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Անահիտ Հասմիկի Ալավերդյանին պատկանող անասնաշենքի զբաղեցրած 0.08256հա մակերեսով և 11-009-0057-0007 ծածկագրով հողամասին և անասնաշենքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան  համայնք  գյուղ Այգեհովիտ 30-րդ փողոց 1-ին փակուղի 2/1 անասնաշենք:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner